Ալիևին որևէ պայմանագիր պետք չի, բայց նա հասկացել է տարբեր կողմերի հետ առևտուր անելու հմտությունը, ինչպես մերժումները վաճառել այլ խաղացողների վրա          Հերիք չի քաղաքական գործիչներին քաղաքական հայտարարությունների համար ոմանք դատի են տալիս, դեռ դատարաններն էլ նման որոշումներ են կայացնում       Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձորում․ կան տուժածներ    

18 սեպ 2020 13:50

Բերանները չի փակվելու, հարցերը չեն ավարտվելու.Էս անմակարդակ պահվածքից արդեն հոգնել ենք, ներվեր չի մնացել

2017 թվականին Վանաձորում նախատեսվել է, որ պետք է բացվի գազաբալոնների գործարան. Հետո նույն բանը նաեւ 2018-ին է հայտարարվել է, որ 30 մլն դոլարի ներդրում է լինելու: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 18-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:


«Մեր քաղաքի համար դա կարող էր մոտավորապես «Քիմպրոմի» էֆեկտը տալ: Բոլորս ուրախացել ենք, սպասել ենք էդ ներդրմանը: Վարչապետը գնացել է, մասնակցել է բացմանը: Մեր պատգամավորը հարց է տալիս, թե բա ի՞նչ եղավ, վարչապետն ասում է, որ չի հիշում: Մենք հիշեցնում ենք, որ անգամ մեքենան եք փորձարկել: Դրանից հետո վարչապետի ընտանիքին պատկանող լրատվամիջոցը գնացել է Վանաձոր, էդ մարդը իբր կազմակերպել է ասուլիս, որ ցույց տա էդ ներդրումները եւ այդ ասուլիսի ընթացքում վիրավորական արտահայտություններ իմ ու մեր պատգամավորների հասցեին: Էս անմակարդակ պահվածքից արդեն հոգնել ենք, ներվեր չի մնացել:


Գործարանը սկզբից խոսք են տվել 80 աշխատատեղ, հետո 300-400 աշխատատեղ, գործարանը մինչեւ էսօր հենց հիմա ունի 7 աշխատող: Տնօրենին, պահակին ու հաշվապահին եթե հանում ենք, մնում է 4 մարդ բալոն արտադրող: Հիմա եթե հարց ենք տալիս ներդրման մասին, դա պրոբլե՞մ է, որ դրա դիմաց պատվիրվում է հակաքարոզչություն»,-ասաց Մարուքյանը:


Նա նկատեց, որ այսպես հարձակման են ենթարկում, որ մարդկանց բերանները փակեն. «Բերանները չի փակվելու, հարցերը չեն ավարտվելու, անընդհատ տրվելու են»:




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր