Վարդան Ղուկասյանն ընտրվեց Գյումրու քաղաքապետ, ներկա 18 մասնակիցներից 18-ն էլ կողմ քվեարկեց նրան          Եթե նույն պայմանն ընդունելի է ԻԻՀ տարածքով անցնելու համար, ինչո՞ւ պետք է ընդունելի չլինի Հայատսանի տարածքով անցնելու համար       Ես քաղաքական հենարան չունեմ, իմ քաղաքական հենարանը ճշմարտությունն է, որի տերն Աստված է    

18 սեպ 2020 16:55

Հայկական կողմն ամրապնդել է սահմանի վրա իր դիրքերն, ինչը հակառակորդին դուր չի գալիս

Հուլիսյան դեպքերից հետո հայ–ադրբեջանական սահմանին նկատվում է հակառակորդի ակտիվություն։ Տեղեկությունը լրագրողների հետ զրույցում հայտնեց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը` անդրադառնալով սահմանին տիրող իրավիճակին։
«Մինչև հուլիսյան դեպքերը, հատկապես վերջին 1-1.5 տարին, հարաբերական անդորր էր սահմանին։ Սակայն վերջին իրադարձություններն էական փոփոխություն են նախորդ իրավիճակի համեմատ»,-ասաց Չոբանյանը։


Նրա խոսքով` սա պայմանավորված է այն արդյունքներով, որ մեր զինված ուժերն արձանագրեցին հուլիսյան դեպքերի ժամանակ։ Ըստ էության, ըստ մարզպետի, հայկական կողմն ամրապնդել է սահմանի վրա իր դիրքերն, ինչը հակառակորդին դուր չի գալիս։


Չոբանյանը նշեց, որ այս ամենը հայկական կողմի վրա շատ թանկ է նստում. վկան՝ օրերս սահմանին հակառակորդի կրակոցներից զոհված զինծառայողն է։


Մարզպետն ընդգծեց` դեպքը պետք է ամենակոշտ ձևով արձագանք ունենա, քանի որ մարդկային կյանքը բարձրագույն արժեք է։ Ուստի, մարզպետի խոսքով, պետք է և՛ ինժեներական, և՛ տեխնոլոգիական առումով ամեն ինչ անել, որպեսզի զինվորների կյանքին վտանգ չսպառնա։
Հիշեցնենք, որ ՊՆ-ն հայտնել էր` վերջին օրերին հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում ադրբեջանական կողմը ցուցաբերել է ակտիվություն և փորձել ձեռնարկել ամրաշինական աշխատանքներ՝ նպաստելով առաջնագծում լարվածության աճին: Սեպտեմբերի 16-ին հակառակորդի հերթական սադրանքի հետևանքով այսօր հյուսիսարևելյան հատվածում տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքում մահացու հրազենային և բեկորային վնասվածքներ է ստացել պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Հովիկ Թամազյանը։








Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր