Ռուսական կողմը պատրաստ է լսել Թրամփի առաջարկները՝ Ուկրաինայում իրավիճակը կարգավորելու համար          Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Նոր Խարբերդում․ բժիշկներին չի հաջողվել փրկել 17-ամյա տղայի կյանքը       Աշտարակ քաղաքում ֆերմա է այրվել, տուժածներ և անկած կենդանիներ չկան    

18 սեպ 2020 17:17

Ստեղծվել է իրավիճակ, երբ մեկ գծի վրա երևում են ընդհանուր շահեր, նպաստավոր հնարավորություններ են ստեղծում ՀՀ-ի ու արաբական երկրների միջև

Թուրքիայի քայլերը Միջերկրական ծովում մարտավարական բնույթ են կրում: Ասուլիսում ասաց արաբագետ Արմեն Պետրոսյանը: Ըստ նրա տրամաբանությունը հետևյալն է. «Համակողմանի ճնշում բոլոր հակառակորդների վրա, որից հետո շահագրգիռ  արձագանքների ստուգում, ապա մարտավարական հետքայլ և դարձյալ արձագանքների ու շահերի շոշափում, այնուհետև արդեն քաղաքական հստակ քայլեր:  Նույն տրամաբանության մեջ էր հետախուզական նավի հետկանչը, որը պայմանավորված էր Թուրքիայի դեմ ծավալվող ահռելի  միջազգային ճնշմամբ, միաժամանակ մի քանի ուղղությամբ:


Շահագրգիռ բոլոր կողմերից ակնհայտ ճնշումներ էին նկատվում Թուրքիայի դեմ, որը միանշանակորեն և ստեղծված պայմաններում Թուրքիան ի զորու չէ դիմագրավել»:


Ասուլիսին ներկա արաբագետ Արաքս Փաշայանն ասաց, որ վերջին շրջանում արաբական տարբեր երկրների շրջանում մտահոգություն է ձևավորվել տարածարջանում, մասնավորապես, Մերձավոր Արևելքում, Արևելյան Միջերկրածովյանում, Հյուսիային Աֆրիկայում Թուրքիայի հավակնոտ քաղաքականության նկատմամբ: Ըստ նրա, Թուրքայի քաղաքականությունը զսպելու  նպատակով արաբական առանձին երկրներ միավորվում են որոշակի առանցքների շուրջ:


«Կարելի է փաստել, որ Մերձավոր Արևելքում անվտանգային համակարգում, աշխարհաքաղաքական զարգացումներում որոշակի տեղաշարժեր են նկատվում: Եթե նախկինում Իսրայելն էր դիտարկվում որպես հիմնական մարտահրավեր, վերջին շրջանում արաբական առանձին պետություններ  Թուրքիան դիտարկում են որպես սպառնալիք»,- ասաց արաբագետը:


Արմեն Պետրոսյանն ասաց, որ պատմականորեն ստեղծվել է բավականչափ հետաքրքիր իրավիճակ, երբ մեկ գծի վրա երևում են ընդհանուր շահեր Հայաստանի ու արաբական բազմաթիվ երկրների, ինչպես նաև Հունաստանի ու Կիպրոսի միջև:


«Շատ նպաստվոր աշխարհահաքաղաքական իրավիճակ է ստեղծվել տարածաշարջանում, որը Հայաստանի համար Թուրքիայից եկող քաղաքական սպառնալիքներին, հայտարարություններին արձագանքելու նպաստավոր հնարավորություններ են ստեղծում: Այս նույն բարենպաստ միջավայրը  զուգահեռաբար Հայաստանի համար հնարավորություններ է ստեղծում ավելի սերտացնել հարաբերությունները գործընկերն երկրների հետ: Բնականաբար, հետագա զարգացումները մեծամասամբ պայմանավորված են լիելու Հայաստանի ավելի նախաձեռնողական և հետևողական քաղաքականությամբ: Հայաստանի կողմից այս ուղեգծի նկատմամբ հետևողականությունը և շարունակականության ապահովումը, անշուշտ, տալու է դրական արդյունքներ հատկապես, ինչպես երևում է, այս գործընթացները շարունակվելու են, այսինքն՝ Թուրքայի դեմ արաբական աշխարհի տրամադրվածությունը տևական և  խորքային բնույթ ունի»,- ասաց Ա. Պետրոսյանը:


Արաքս Փաշայանն ասաց, որ արաբական երկրների հետ Հայաստանը կարող է զարգացնել բազմակողմ հարաբերություններ տարբեր ոլորտներում, բացի  այդ Եգիպտոսի համար Հայաստանը որոշակի կշիռ ունեցող  երկիր է որպես ՀԱՊԿ-ի, ԵԱՏՄ անդամ պետություն, Ռուսաստանի ռազմավարական դաշնակից:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր