Տեսանյութ.Մ-23 ԵԱ․ Մանվել Խաչատրյանը ժամանակից շուտ հաղթել է թուրք ըմբիշին և բրոնզե մեդալ է նվաճել          Իրանի նպատակը ոչ թե պшտերազմի դադարեցումն է, այլ պшտերազմի այնպիսի վարում, որը կկանխարգելի հնարավոր հաջորդ պшտերազմը       Թուրքիայում քրեական հետապնդման է ենթարկվել Ռոջհիլաթ Աքսոյը, որը ցուցադրել է Հայոց ցեղասպանության մասին «Ավրորայի լուսաբացը» հայկական ֆիլմը    

19 սեպ 2020 10:00

Առաջիկայում Հայաստանում նոր թանկացումներ կլինեն և արդեն կան․ «Ժողովուրդ»

«Առաջիկայում Հայաստանում նոր թանկացումևեր կլինեն և արդեն կան: Օրինակ՝ տավարի միսը շուրջ 4 հազար դրամ արժե (անցյալ տարի 3200 դրամ արժեր): Խոզի մսի գինը չի փոխվել՝ ի տարբերություն գառան մսի, որը թանկացել է 500 դրամով (մոտ 20 տոկոս):


«ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ, ի տարբերություն նախորդ տարվա, այս տարի կարտոֆիլ չի ներկրվի, սակայն կարտահանվի: Այսօր կարտոֆիլ վաճառվում է մեկ կի­լոգրամը 80 դրամով, բայց գները մի փոքր կբարձրանան (հավանաբար մինչև 100 դրամ), քանի որ շուրջ 1500 տոննա կարտահանվի Իրան և Վրաստան:


Կաթի գինը կարող է բարձրանալ մինչև 150 դրամ: Իսկ թռչնամիսը շարունակում է ներմուծվել, ինչի շնորհիվ հնարավոր է դառնում պահպա­նել գները, և դրանք նույնը կմնան մինչև տարեվերջ»,-գրում է թերթը:


Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր