Մի լավ ծիծաղել են.Արարատ Միրզոյանը «սուրհանդա՞կ» է ուղարկել Ծառուկյանի մոտ.«Հրապարակ»

Այդ օրը Ծառուկյանը Վեդի է այցելել, ապա Երևանում հանդիպել ԲՀԿ երիտթևի հետ, ծրագրում է ինտենսիվացնել եռյակի գործընկերների հետ կոնսուլտացիաները. հոկտեմբերի հանրահավաքը հնարավոր է երեքով անցկացնեն։ «Երեկ առավոտ շուտ խմբակցության նիստում մի լավ ծիծաղել ենք հրապարակումների առիթով, թե իբր Արարատ Միրզոյանը վերջնագիր է ուղարկել Ծառուկյանին՝ 7 պատգամավորների մանդատները վայր դնելու հորդորով»,- ասաց նա։
Սակայն իշխանական աղբյուրները վստահեցնում են, թե Միրզոյանը «սուրհանդակ» է ուղարկել և Հրաչ Ռոստոմյանի միջոցով փոխանցել ասելիքը։ Թեև Ռոստոմյանն էլ ծիծաղը չկարողացավ զսպել. «Կարող եմ հեռախոսս էլ բերեմ՝ նայեք, որ նույնիսկ զանգ չի եղել, ես էդ մասին կարդացել եմ մամուլից։ Չկա նման բան»»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում