Ինչո՞ւ են Հայաստանի տարածքում արգելափակվել են Սոլովյովի հաղորդումները          Ավագ ուրբաթը Քրիստոսի չարչարանքների, խաչելության, մահվան ու թաղման հիշատակության օրն է       Ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերը խոցել են ուկրաինական 15 հրթիռ    

19 սեպ 2020 15:55

Մե փնթի խինդ, մե գոջիական վժժոց...ձեր դեմ եք տրամադրել բոլորին, չեք պլստալու...

Նրանք այլևս սարսափում են այն մտքից, որ հիասթափված ժողովուրդը ինչ-որ մի «սև կարապի» առիթով ոտքի է կանգնելու ու հակաիշխանական քաղաքական բոլոր ուժերի հետ միասին նրանց ուղարկելու է կամ քրեակատարողական հիմնարկներ, կամ քաղաքական դամբարան,- նման գրառմամբ է հանդես եկել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։


Նրա գրառման մեջ ասվում է.


«Երեկվանից իշխանական ագիտպրոպը, ամենայն հավանականությամբ՝ ԱԱԾ-ի պասով, ծնել է մի տեսանյութ, որում Նաիրա Զոհրաբյանը վիրավորական արտահայտություններ է անում մեր հասցեին:
Մե փնթի խինդ, մե գոջիական վժժոց:


Նաիրա Զոհրաբյանը երեկ երեկոյան իր էջում տվեց իր բացատրությունը, որը, բոլոր խնդիրներով հանդերձ, ես անձամբ ընդունեցի:


Մի երկու բան էլ իմ կողմից ավելացնեմ, քանզի ակնհայտ է, որ սա նիկոլականների վերջին կեղտոտ ներքնաշորը չէր:


Այս կոմպրոմատային նողկալի պայքարի քավորները մի բան լավ չեն հաշվել: Անկախ նրանից, թե մնացած քաղաքական ուժերն անցյալում ինչ հարաբերություններ են ունեցել, ինչեր են ասել իրար հասցեին (իսկ որ թե ԲՀԿ-ի, թե այլ ուժերի հետ մեր հարաբերությունները հեռու էին պերմանենտ մեղրամսի քաղցրությունից, գաղտնիք չէ), Նիկոլին և իր բաշիբոզուկներին շատ կաճր ժամանակահատվածում իրենց պիղծ, անբարո, գոտկատեղից ներքև, անդրավարքիքային կացութաձևով և գործելաոճով հաջողվել է իրենց դեմ տրամադրել մնացած ԲՈԼՈՐԻՆ:
Ես հասկանում եմ, որ նրանք այլևս սարսափում են այն մտքից, որ հիասթափված ժողովուրդը ինչ-որ մի "սև կարապի" առիթով ոտքի է կանգնելու ու հակաիշխանական քաղաքական բոլոր ուժերի հետ միասին նրանց ուղարկելու է կամ քրեակատարողական հիմնարկներ, կամ քաղաքական դամբարան:


Ու նման պրիմիտիվ քայլերը նրանց չեն փրկելու:


Divide et impera սկզբունքը հաջողությամբ կիրառելու համար նրանք ոչ բավարարար խելք ունեն, ոչ էլ բավարար հեղինակություն:


Ականջներիդ օղ արեք. ձեր պատճառով երկրին ու ժողովրդին սպառնացող վտանգների ծանրության բեռը հազարապատիկ ավելին է, քան ձեր դեմ պայքարի ելած բոլոր ուժերի և գործիչների նախկինում եղած հարաբերությունների նստավածքը: Չեք պլստալու»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր