Զգուշացեք քրոնիկ հազից          Պուտինը բանակին հանձնարարել է տակտիկական միջուկային զենքի կիրառման զորավարժություններ անցկացնել ՌԴ-ի տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության ապահովման նպատակներով       Տեսանյութ.Եթե փողոցում հանդիպեմ մեկին, որը համացանցում գրել է, թե Նազարյանը ծախել է Կիրանցը, որդու գերեզմանը, ու ես իրեն սատկացնեմ, ինձ քր. պատիժ հասնո՞ւմ է    

21 սեպ 2020 12:05

Տեսանյութ.Մինսկում զանգվածային ձերբակալություններ, COVID-19-ի նոր սահմանափակումներ․ միջազգային լրահոսի ուշագրավ հատվածները

Քաղաքական


Զանգվածային ձերբակալություններ՝ Մինսկի «Համերաշխության երթին»․ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի տասնյակ հազարավոր ընդդիմադիրներ կիրակի օրը կրկին դուրս էին եկել Մինսկի փողոցները, ինչպես օգոստոսի 9-ի ընտրություններից հետո յուրաքանչյուր կիրակի: Մարդիկ ևս մեկ անգամ փորձեցին գնալ Անկախության պողոտա և քայլել դեպի Ալեքսանդր Լուկաշենկոյի նստավայր, բայց Համերաշխության երթի մասնակիցների ճանապարհը փակեցին ոստիկանության հատուկ նշանակության անցակետերով։


Ավելի ուշ, անվտանգության ուժերը սկսեցին բերման ենթարկել մարդկանց։  «Վիասնա» իրավապաշտպան կենտրոնը հաղորդում է ավելի քան 150 ձերբակալվածների մասին:
Իտալացիները հանրաքվե են անցկացնում․ Իտալացիները կիրակի և երկուշաբթի ընտրատեղամասերում քվեարկություն են անցկացնում՝ երկրի խորհրդարանականներին կրճատելու ու տարածաշրջանային ընտրությունների համար: Սա առաջին ընտրություններն են՝  COVID-19 համաճարակի սկսվելուց ի վեր։


Հանրաքվեի արդյունքում որոշվելու է, թե արդյոք պառլամենտը կկրճատվի 945 անդամից 600-ի․ Ստորին պալատը կրճատվում է մինչև 400 խորհրդարանական, իսկ Սենատը` 200: 


ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նախազգուշացնում է․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը նախազգուշացնում է աշխարհին ԱՄՆ-ի և Չինաստանի միջև հակամարտության պատճառով հնարավոր լուրջ խնդիրների մասին: 


Նա նշել է, որ երկբևեռ աշխարհի նախկին համակարգը կոտրված է, որին փոխարինելու է գալիս բազմաբևեռ համակարգը:


«Բայց մինչ այժմ աշխարհը բազմաբևեռ չէ, ավելի շուտ քաոս է տիրում դրանում, և տերությունների միջև հարաբերությունները գնալով բարդանում են», - ասել է Գուտերեշը: 


Ռուսաստանը և Թուրքիան ուսումնամարզական հավաք են անցկացրել Սիրիայում․ Ռուս և թուրք զինվորականները պարեկային զորավարժություն են անցկացրել Սիրիայում: Իդլիբի դեէսկալացման գոտու համակարգման կենտրոնի ղեկավարի տեղակալ Եվգենի Պոլյակովը նշել է, որ դասընթացները տեղի են ունեցել Իդլիբ նահանգում: 


Թաիլանդում պայքարում են ընդդեմ բռնի հեղաշրջման արդյունքում իշխանության եկած կառավարության․ Անտեսելով ոստիկանության հրահանգներն ու սպառնալիքները, Թաիլանդի մայրաքաղաքում հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոցներ, միանալու համար ուսանողների կողմից սկսված ցույցերին, որոնց պահանջը նոր ընտրություններ անցկացնելն է և երկրի միապետության մասին օրենքների փոփոխությունը:


Ցույցի մասնակիցներն իրենց պահանջները ներկայացրել էին դեռևս հուլիս ամսին: Նրանք պահանջում են ցրել խորհրդարանը և անցկացնել նոր ընտրություններ, ընդունել նոր սահմանադրություն և վերջ դնել քաղաքական ճնշումներին: Նրանք պնդում են, որ վարչապետ Փրայութը, որը որպես բանակի հրամանատար, իշխանության եկավ 2014 թվականին ընտրյալ կառավարությանը տապալելով, անցյալ տարվա համընդհանուր ընտրություններում հաղթող է ճանաչվել անարդարացիորեն, քանի որ նախապես փոփոխության էին ենթարկվել օրենքներն` ի նպաստ ռազմական իշխանության:


COVID-19


Անգլիան COVID-19 ինքնամեկուսացման խախտումն անօրինական կդարձնի՝ մինչև 10,000 ֆունտ տուգանքներով․ Անգլիայի բնակիչներից օրենսդրությամբ պահանջվում է ինքնամեկուսանալ, եթե առկա է COVID-19-ի դրական արդյունք։


Ինքնամեկուսացման խախտման համար տուգանքները կսկսվեն 1000 ֆունտ ստերլինգից (1,090 եվրո) և այժմ նախատեսվում է բարձրացնել մինչև 10 000 ֆունտ ստեռլինգ (10909 եվրո): 


Իսպանիայում ցույցեր են՝ COVID-19-ի նոր սահմանափակումների դեմ․ Կիրակի օրը հարյուրավոր ցուցարարներ հավաքվել էին Մադրիդի թաղամասերից մեկում, որոնցից շատերը դիմակներ էին կրում՝ բողոքելով COVID-19 դեպքերի աճի պատճառով նոր սահմանափակումների դեմ։


Նոր որոշումներով արգելվում է ճանապարհորդությունը մայրաքաղաքի շրջանի 37 գոտիներից և հավաքները սահմանափակվում են վեց հոգով, քանի որ դեպքերը զգալիորեն աճում են: Ուրբաթ օրը երկրի ընդհանուր դեպքերն ավելացան ավելի քան 14,000-ով, Իսպանիայում վերջին շաբաթների ընթացքում Եվրոպայում գրանցվեց ամենամեծ բռնկումը:
 


Մշակույթ


«Էմմի» մրցանակաբաշխություն․ Լոս Անջելեսում անցկացված «Էմմի» 72-րդ մրցանակաբաշխությանը «Shitts Creek» ֆիլմը ճանաչվել է լավագույն կատակերգություն։ «Shitts Creek»-ի դերասանուհի Քեթրին Օ'Հարան դարձել է կատակերգության սերիալի լավագույն դերասանուհին։ Նրա հետ միասին արձանիկ է ստացել ֆիլմում գործընկեր Յուջինու Լեվինը՝ որպես «Կատակերգական սերիալի լավագույն դերասան»:  


Եվ վերջում


Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը մարզվում է Բրյուսելի այգում


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր