Տեսանյութ.Հանձնել է այդ չորս գյուղերը և Սյունիքն էլ է հանձնելու. դուք խոսքի, խոստումների համար տալիս եք տարածքի մի մա՞սը          Ամբողջ աշխարհի աչքի առջև ՀՀ-ն վերածվում է ծայրահեղ վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի.Թե ինչու է Երեւանը ձեւացնում, թե չի հասկանում, թե ինչի մասին է խոսքը, մեծ հարց է       Եվ ահա նոր սպառնալիք.Հրավիրում ենք իրավապահների ուշադրությունը.«Զանգի, ասա` ռnւմբ կա «Դալմա մոլ»-ում»    

21 սեպ 2020 12:25

Աշխարհազորը եԿՄ-ի հետ ընդհանրապես կապ էլ չունի. Թող բոլորը մոռանան, որ Երկրապահի անունը կփոխվի

Եթե չլիներ արցախյան ազատամարտը, մենք այսօր չէինք ունենա պետություն: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 21-ին, «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց ԵԿՄ ղեկավար, ԱԺ պատագամավոր Սասուն Միքայելյանը:


«Երկրապահը հարգված դեր ունի ժողովրդի կողմից եւ չի կարելի մի քանի հոգու արած գործով երկրապահը ջնջել: Երկրապահը պետք է պատրաստ լինի կնգնել  Հայաստանի ու Արցախի բանակի կողքին որպես ռեզերվ»,-ասաց նա:


Հարցին, թե ի՞նչ կլինի ԵԿՄ-ի հետ, եթե աշխարհազոր ստեղծվի, արդյո՞ք դրա անհրաժեշտությունը կա, արդյո՞ք ԵԿՄ-ն կմղվի երկրորդ պլան, եթե աշխարհազոր ստեղծվի, Սասուն Միքայելյանը պատասխանեց, որ պատերազմում երկրորդ ու երրորդ պլան չկա. «Կա պատերազմ, որին պետք է պատրաստ լինենք առաջին գծից մինչև պահեստազոր ու թիկունք: Պատերազմն ընդհանուր է հաղթվում, ընդհանուր են պատերազմում:


Աշխարհազորը երկրապահի հետ կապ էլ չունի, եթե ուզում եք իմանալ: Աշխարհազորը պետք է լուրջ կառույց լինի: Երկրապահն աշխարհազորի հիման վրա է ստեղծվել՝ Վազգեն Սարգսյանի գլխավորությամբ: Նա կարողացավ տարբեր կուսակցությունների բոլոր ջոկատները հավաքել մեկ գաղափարի տակ, որ մենք պետք է կարողանանք հաղթել: Նրանք հաջողվեց անել մի բան, ինչը չհաջողվեց առաջին հանրապետության ժամանակ: Աշխարհազորը երբեք երկրապահին չի խանգարի, նույնն էլ Երկարապահը չի խանգարի աշխարհազորին:


Ես կողմ եմ աշխարհազորի ձևավորմանը, բայց՝ մեծ քանակությամբ: Իսկ Երկրապահը կա, որը առաջին իսկ հրահանգի դեպքում 8-10 հազար մարդով դուրս կգա: Սա պատրաստի կառույց է: Թող բոլորը մոռանան, որ Երկրապահի անունը կփոխվի, քանի որ դա ստեղծել է Վազգեն Սարգսյանը, դա անջնջելի է»,-ասաց նա:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր