Հունիսի 17-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Գլխավոր դատախազությունը դիմել է ԿԸՀ՝ միջնորդելով թույլ տալ քրեական հետապնդում հարուցել Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ       Մարալիկ-Պեմզաշեն-Արթիկ ավտոճանապարհին «BMW X5»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում    

21 սեպ 2020 12:42

Այսօր իբր հայ-ադրբեջանական սահմանին «հայկական սադրանքի» հետևանքով զոհվել է կրտսեր սերժանտ

ՀՀ պաշտպանության նախարարությունը վստահեցնում է, որ հայկական անօդաչու թռչող սարք խոցելու լուրը ապատեղեկատվություն է։


Կիրակի Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները ՀՀ զինված ուժերին պատկանող մարտավարական անօդաչու թռչող սարք են խոցել: Իսկ այսօր` սեպտեմբերի 21-ին, նույն գերատեսչությունը հայտնել է, որ հայ-ադրբեջանական սահմանին «հայկական սադրանքի» հետևանքով զոհվել է կրտսեր սերժանտ Էլշան Մամեդովը:


«Հերթական անգամ ցանկալին փորձում են ներկայացնել որպես իրականություն»,-  ասաց ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը` մեկնաբանելով ԱԹՍ խոցելու լուրը։
Նա անդրադարձավ նաև ադրբեջանցի զինվորականի մահվանը վերաբերող տեղեկությանը։


«Մենք բազմիցս հայտարարել ենք, որ հայ-ադրբեջանական սահմանին ռիսկերի նվազեցման մեխանիզմների բացակայությունն անընդունելի է և նպաստում է լարվածությանը։ Ինչ վերաբերում է զոհին, նման ինֆորմացիա չունենք», - ասաց Ստեփանյանը:


Հիշեցնենք, որ սեպտեմբերի 16-ին ՀՀ ԶՈւ զինծառայող, կրտսեր սերժանտ Հովիկ Նելսոնի Թամազյանը, գտնվելով մարտական դիրքում, մահացու վնասվածքներ էր ստացել ադրբեջանական սադրանքի հետևանքով:





Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր