Տեսանյութ.Սահմանը արդեն զինվորը գծել է, ի՞նչ ենք հետ տալիս. ի՞նչ իմաստ ունի թշնամուն բերել մեր քթի տակ          Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում       Սադրանքների չտրվել, մենք հիմա մեր պաշտպանական պլանները հո չե՞նք փռելու սեղանին, տեսախցիկների առաջ ցույց տանք    

21 սեպ 2020 13:40

Սա չի նշանակում, որ այս կառավարությունը մնալու է մինչեւ 2050-ը. Փաշինյանը մինչեւ 2050-ի ռազմավարության մասին


Ցավով պետք է արձանագրեմ, որ առնվազն պետական մակարդակում առնվազն 30 տարվա կտրվածքով այդպիսի ռազմավարություն չի եել: Սա գուցե պայմանավորում է այսօրվա մեր բազմաթիվ խնդիրները: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 21-ին, Հայաստանի՝ մինչեւ 2050թ. վերափոխման ռազմավարությունը ներկայացնելիս նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:


«Ես կուզենայի ռազմավարության  գործնական նշանակությունը սեղմել եւ հասցնել մեկ օրվա կտրվածքի: Պատկերացրեք 30 տարին սեղմում ենք մեր օրվա մեջ: Առավոտյան արթնանում ենք եւ չգիտենք մեր անելիքը. Այդ պարագայում մենք կմնանք նույն կետում եւ տեղապտույտի իրավիճակում կհայտնվենք:


Հետեւաբար 30 տարվա ռազմավարությունը կարեւոր է հասկանալու համար, թե ուր ենք գնում, ինչպիսին եք պատկերացնում Հայաստանը 2050 թվականին:


Շատ կարեւոր է արձանագրել, որ ռազմավարությունը պետք է ունենա գործնական նշանակություն:


Ռազմավարությունն ունի գաղափար, ունի տեսլական եւ ունի գործողություն: Եթե այս կառուցվածքը փորձենք տեղայնացնել մեկ օրվա կտրվածքով, ուզում եմ ցույց տալ դրա գործնական արտապատկերումը մեր այսօրվա հանդիպման վրա: Մի քանի օր առաջ ձեզ առաջարկվել է գաղափար՝ ներկա գտնվել ռազմավարության ներկայացմանը: Եթե չլիներ այդ գաղափարը, ոչ մեկը ձեզնից ներկա չէր լինի»,-ասաց նա:


Փաշինյանը հայտարարեց, որ այս պահից սկսած կառավարության ցանկացած գործողություն եւ ցանկացած որոշում պետք է միտված լինի այս գաղափարի, տեսլականի իրագործմանը:


Նրա խոսքով, այն, որ իրենք ներկայացնում են մինչեւ 2050 թվականի ռազմավարություն, դա չի նշանակում, որ այս կառավարությունը մնալու է մինչեւ 2050 թվականը. «Իհարկե ոչ, որովհետեւ մենք հասկանում ենք այս ռազմավարությունը ոչ միայն որպես որեւէ կառավարության գործողություն, այլ որպես համազգային շարժում, որտեղ, իհարկե, մեծ տեղ ունի պետական առաջնորդությունը, որտեղ պետք է ներգրավվեն մասնագիտական շրջանակներ եւ այս ռազմավարությունը ժողովուրդը իրենը պետք է համարը:


Սա տեսլականի վրա հիմնված հավակնություն է, ոչ թե կանխատեսելի պարտավորություն ու պլան: Այսպիսով մենք բարձրաձայնում ենք մեր հավակնությունը, որը պատկերավոր կարելի է բնորոշել որպես երազանք:


Սա ոչ միայն փոփոխություններ են պետական կառավարման համակարգում, այլ այս փոփոխությունը պետք է խորքային առումով տեղի ունենա մեզնից բոլորի մոտ, մեր մտքերում, վերաբերմունքի մեջ:


Մենք հույս ունենք, որ այս փոփոխությունների արդյունքում կկարողանանք հասնել թռիչքձեւ զարգացման»,-ասաց նա:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր