Տեսանյութ.Իսրայելը հարձակվել է Իրանի վրա.իրանական ՀՕՊ-ը Սպահանի երկնքում անօդաչու թռչող սարքեր է խոցել          Ինչ է սպասվում կենդանակերպի նշաններին․ աստղագուշակ ապրիլի 19-ի համար       Անկում տարադրամի շուկայում․ ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 19-ին    

22 սեպ 2020 12:32

Կորոնավիրուսի 2-րդ ալիքը մտավախությունների ֆոնին. ոսկին թանկանում է,ինչն էլ նպաստում է դոլարի արժեզրկմանը

Երեքշաբթի առավոտյան ոսկու գինն աճում է` վերականգնելով երկուշաբթի օրվա կորուստները, կորոնավիրուսի երկրորդ ալիքի հետ կապված մտավախությունները եւս, ըստ աճուրդների տվյալների, նպաստու են ոսկու տանկացմանը, հայտնում է Prime-ը:

Ոսկու դեկտեմբերյան ֆյուչերսների գինը Comex նյույորքյան ֆոնդային բորսայում աճել է 0.4 տոկոսով կամ 7.65 դոլարով` մինչեւ 1918.3 դոլար մեկ տրոյական ունցիայի դիմաց: Արծաթի դեկտեմբերյան ֆյուչերսներն աճել են 1.36 տոկոսով` մեկ ունցիայի դիմաց կազմելով 24.718 դոլար:

Երեքշաբթի ոսկու գների աճը պայմանավորված էր երկուշաբթի «իսպառ վաճառքից» հետո շտկումով  համաշխարհային շուկաներում, երբ ոսկու գինն ընկավ ավելի քան 2 տոկոսով, իսկ արծաթինը` 9 տոկոսով:

Կորոնավիրուսի տարածումը զսպելու համար կարանտինի նոր սահմանափակումների կապակցությամբ տնտեսական մտավախությունները նույնպես նպաստում են մետաղի գների թանկացմանը, որն ավանդաբար համարվում է անվտանգ ակտիվ է համարվում անորոշության ժամանակներում:

Բացի այդ, ոսկու գնի բարձարցմանը նպաստում է դոլարի արժեզրկումը: Դոլարի ինդեքսը (դոլարի փոխարժեքը` վեց երկրների արժույթների զամբյուղի նկատմամբ, որոնք Միացյալ Նահանգների հիմնական առեւտրային գործընկերներն են), նվազում է 0.13 տոկոսով` կազմելով 93.53 կետ: Ամերիկյան արժույթի արժեզրկումն ավանդաբար աջակցում է ոսկու արժեքին, քանի որ այս դեպքում մետաղն ավելի էժանանում արտարժույթ պահողների համար:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր