Տեսանյութ.Ավագ Հինգշաբթի՝ Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատում, Խորհրդավոր ընթրիք          Մարտի 29-ին երկար ժամանակով լույս չի լինի բազմաթիվ հասցեներում       Ինչպես կարող են Երևանի իշխանություններն իրենց երկիրն անվտանգ համարել, երբ նրա տարածքի որոշ հատվածներ արդեն օկուպացված են ադրբեջանցիների կողմից    

22 սեպ 2020 13:43

Ոչ թե Ադրբեջանն է Ղարաբաղ ուզում, այլ Ադրբեջանն ու Թուրքիան ուզում են Հայաստանն ու Ղարաբաղը.Ալիևը բաց տեքստով խոստովանեց, որ Փաշինյանն իրեն խնդրել է չկրակել

Արցախի շուրջ տեղի ունեցող գործընթացները շատ մտահոգիչ են: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններն ունեն հստակ քաղաքական նպատակ: Եթե դիտարկենք նաև թուրքական կողմի հայտարարությունները, կհասկանանք, որ ոչ թե Ադրբեջանն է Ղարաբաղ ուզում, այլ Ադրբեջանն ու Թուրքիան ուզում են Հայաստանն ու Ղարաբաղը: 

Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հայտարարությանը, թե Հայաստանը ձախողել է բանակցությունները, և որ դրանք տապալված են հայկական կողմի մեղքով։


«Ալիևի հայտարարությունների հետևում հստակ երևում են տանկերն ու թնդանոթները: Եթե պատերազմ լինի, Հայաստանը չպետք է պիտակավորվի որպես մեղավոր այդ պատերազմում: Տարակուսել կարելի է, թե ինչ խայտառակ աներեսությամբ է ՀՀ գործող վերնախավը՝ վարչապետ-ԱԳ նախարար զույգով, վերաբերվում այն խայտառակ ձախողումներին, որոնք արձանագրվել են արցախյան ուղղությամբ այս իշխանության օրոք»,- ասաց նա՝ նշելով, թե բանակցային գործընթացը տանուլ տված իշխանությունն այսօր տանուլ է տալիս նաև քարոզչությունը:


«Ալիևը բաց տեքստով խոստովանեց, որ Դուշանբեում Նիկոլ Փաշինյանն իրեն խնդրել է չկրակել, որ նախկինները չվերադառնան: Այն, որ մենք ասում էինք՝ Նիկոլ Փաշինյանն իր ներքին իշխանությունն ամրացնելու համար պատրաստ է ոտնատակ տալ ազգային-պետական օրակարգը, իրականություն է»,- ասաց Աշոտյանը:




Անդրադառնալով ներքաղաքական զարգացումներին և հարցին՝ հնարավո՞ր է քաղաքական թեժ աշուն՝ Արմեն Աշոտյանն ասաց, թե Նիկոլ Փաշինյանի՝ իշխանության գալուց հետո ամեն ամիս և տարվա ամեն եղանակին թեժ է:


«Այս ամենի հիմքում Փաշինյանի և իր կառավարության կիսագրագետ, դեմագոգիկ, անպատասխանատու կեցվածքն է ցանկացած ոլորտում: Այս կառավարությունը կարծես կոմիքսների հերոսների կառավարություն լինի: Այս պահին ունենք աճող դժգոհություն, հիասթափություն, խորացող սոցիալ-տնտեսական ճգնաժամ: Քաղաքական գործընթացների հիմքում ընկած են լինելու նաև տնտեսական խնդիրները, որոնք ոչ այնքան կորոնավիրուսի հետևանքն են, որքան այս կառավարության ապիկար քաղաքականության, կարելի է ասել՝ քաղաքականութան բացակայության, այդ թվում՝ տնտեսության ոլորտում»,-ասաց նա:


Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի ներկայացրած ռազմավարությանը, թե ինչպիսին պետք է լինի ՀՀ-ն 2050-ին, Աշոտյանը տեսակետ հայտնեց, թե վարչապետն Անկախության օրով փորձում էր ներկայացնել Հայաստանի տեսլական, որին այդպես էլ ոչ ոք չհավատաց, և որը, ըստ Աշոտյանի, դարձավ, հանրային հումորի ժայթքման պատճառ:


«Պատճառն այն է, որ Նիկոլ Փաշինյանի ոչ մի լուրջ խոստում կյանքի չի կոչվել առ այսօր: Իշխանության գալուց հետո անցել է 2.5 տարի, և նա ի վիճակի չի եղել իրականացնել իր խոստումները: Մարդ, որը չի կարողանում կարճաժամկետ խոստումները կյանքի կոչել, հանրության աչքերում չունի բարոյական իրավունք՝ խոսելու երկարաժամկետ խոստումների մասին»,-նշեց ՀՀԿ փոխնախագահը:


Անդրադառնալով ՍԴ նոր դատավորների ընտրությանը՝ Աշոտյանը նշեց, թե ի սկզբանե ամբողջ գործընթացը եղել է հակասահմանադրական, ինչի պատասխանը իշխանությունը մի օր տալու է:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր