Տեսանյութ.Դուբայում սաստիկ փոթորիկ է, քաղաքում հեղեղումներ են, չեղարկվել են բազմաթիվ չվերթներ          Հայաստանը դառնալու է Ստեփանակերտ, իրար են ուտելու՝ հաց չլինելու համար.Բա վեր կացեք, խոսե՛ք, արա, դուք քաղաքական գործի՞չ եք, թե՞...       ԻՀՊԿ-ն ահաբեկչական կազմակերպություն է.Իրանին պետք է կանգնեցնել հիմա՝ քանի դեռ ուշ չէ    

22 սեպ 2020 14:42

Հետախուզման մեջ գտնվող Միքայել Մինասյանին, եթե հայտնաբերեն, կկալանավորեն

Վատիկանում ՀՀ նախկին դեսպան, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Միքայել Մինասյանը կկալանավորվի։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մանվել Շահվերդյանի նախագահությամբ, բավարարել է Միքայել Մինասյանին կալանավորելու մասին քննիչի միջնորդությունը։ Տեղեկությունը  հաստատեցին դատախազությունից։


Նշենք, որ նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ Նախաքննական մարմինը նաև նախկին դեսպանին կալանավորելու միջնորդություն էր ներկայացրել դատարան։


Հիշեցնենք` հունիսի 4-ին Մինասյանի փաստաբան Միհրան Պողոսյանը հայտնել էր, որ Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Սերգեյ Մարաբյանի, վերացրել է Միքայել Մինասյանին կալանավորելու որոշումը, որը կայացրել էր Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանը։


Դրան հաջորդել էր ՊԵԿ ն նախագահ Էդվարդ Հովհաննիսյանի մեկնաբանությունը, թե նախնական տեղեկություններով` Վերաքննիչը Մինասյանի պաշտպանների` կալանքի վերաբերյալ միջնորդության քննության հարցը վերադարձրել է Առաջին ատյանի դատարան, ոչ թե բեկանել այն։


Իսկ հուլիսի 29-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը մերժել է Միքայել Մինասյանի կալանավորումը մերժելու վերաբերյալ դատախազության ներկայացրած բողոքը։


Մինասյանը որպես մեղադրյալ է ներգրավվել ՊԵԿ–ի քննչական վարչությունում քննվող քրգործի շրջանակում միանգամից 3 հոդվածով: Պետեկամուտների կոմիտեն ավելի վաղ տեղեկացրել էր, որ Մինասյանը մեղադրվում է ապօրինի հարստացման, հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելու և հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքն օրինականացնելու մեջ։







Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր