Հունվարի 29-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Մաղթում եմ մեզ բոլորիս, որ մոտ ապագայում մեր առյուծ բանակը ձեռք բերի առյուծ ղեկավարներ       Եռաբլուր ենք եկել, մեր խոնարհումը բերենք զnhված մեր զավակների hիշատակին, աղոթելու մեր հայրենիքի խաղաղ ու ապահով կյանքի համար    

22 սեպ 2020 15:35

Հուլիսյան մարտերը կոտրեցին Ադրբեջանի ատամները և տապալեց Դուշանբեյում կնքված Փաշինյանի ու Ալիևի գործա՞րքը

«Մեկ Հայաստան» կուսակցության համահիմնադիր Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով Ադրբեջանի հետ Փաշինյանի պայմանավորվածություններին։


Գրառումը ներկայացնում ենք ստորև․


«Հայաստանի իշխանության լռությունը Ալիևի մեղադրանքներին վկայում է այն մասին, որ Ալիևը ճիշտ էր ու անկեղծ. Փաշինյանն ու Ալիևը գործարք են կնքել Հայ ժողովրդի և Հայկական պետության թիկունքում:


Գործարքը փոխադարձ շահավետ էր. Ալիևին պետք էր ամրացնել իր դիրքերը սահմանին, իսկ Փաշինյանին՝ ամրացնել իր դիրքերը Հայաստանում:


Մոտ երկու տարի ադրբեջանցիները առաց խոչընդոտների ամրացնում և բարելավում էին իրենց դիրքերը և սահմանում, և բանակցային գործընթացում:


Այդ նույն ժամանակահատվածում Փաշինյանը Հայաստանում ամենուրեք ատելություն ու թշնամություն էր սփռում, բայց ոչ թե ադրբեջանցիների, այլ Արցախյան հերոսամարտի հերոսների նկատմամբ:


Ամենուրեք հայհոյանքներ ու զրպարտանքներ էին, անտանելի տհաճ վիրավորանքներ, քրեական հետապնդումներ: Իսկ ադրբեջանը շարունակում էր բարելավել և ամրացնել իր դիրքերը՝ զավթելով ու նվաճելով նոր տարածքծեր չեզոք գոտում:


Ալիևը, համոզվելով ձեռք բերված պայմանավորվածությունների ամրության մեջ, այնքան լկտիացավ, որ ոտնձգեց Տավուշի մարզի սահմանային դիրքերին:


Սակայն բանակային երրորդ կորպուսին, հասկանալի պատճառներով, չէին տեղեկացրել գործարքի մասին, և չէին էլ կարող՝ հաշվի առնելով կորպուսի հրամանատարի անձը, պրոֆեսիոնալիզմն ու հայրենասիրությունը:


Հուլիսյան մարտերի ընթացքում Հայկական զինված ուժերի կողմից արձանագրած հաղթանակը կոտրեց ադրբեջանի ատամները և տապալեց Դուշանբեյում կքված գործարքը»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր