Եթե ստորագրենք խաղաղության պայմանագիրը, միևնույն է, չենք կարող ասել խաղաղությունն ամբողջական հաստատված է          Ռուսները ցանկանում են մոտ 6,000 քառակուսի կիլոմետր տարածք, ուկրաինացիները՝ անվտանգության երաշխիքներ       Կաթողիկոսն այցելել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ և տեսակցել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին    

22 սեպ 2020 17:00

Շրջանառության մեջ է դրվել Գագիկ Ծառուկյանին կալանավորելու թեզը

Մամուլում լուրեր են շրջանառվում, որ առաջիկա օրերին ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը կալանավորվելու է: Սեպտեմբերի 23-ին նախատեսված է Ծառուկյանի՝ ընտրակաշառքի գործով խափանման միջոցը փոխելու ԱԱԾ միջնորդության քննությունը:


ԲՀԿ-ական պատգամավոր Իվետա Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ««Բարգավաճ Հայաստան», «Հայրենիք» և Հայ Հեղափոխական դաշնակցություն կուսակցությունների կողմից հոկտեմբերի 8-ին համապետական հանրահավաք անցկացնելու վերաբերյալ տեղեկատվության տարածումից ընդամենը ժամեր անց իշխանական քարոզչամեքենան շրջանառության մեջ դրեց այն թեզը, որի համաձայն առաջիկա երկու օրերի ընթացքում Գագիկ Ծառուկյանը կկալանավորվի: Իսկապես ցավալի է, որ հնչող քննադատությունների վերաբերյալ իշխանությունների հակափաստարկներն այնքան թույլ, սին ու դատարկ են, որ ամեն անգամ գործի է դրվում քաղաքական ընդդիմախոսներին լռեցնելու այլևս իրենց համար սիրելի դարձած կալանավորման գործելաոճը: Մարդկանց կալանավորելով երկրի առջև ծառացած խնդիրները չեն լուծվելու, հարյուր հազարավոր ընտանիքների սոցիալական վիճակը չի բարելավվելու, արտաքին պարտքը չի փակվելու, ներդրումներ չեն գալու ու աշխատատեղեր չեն ստեղծվելու: Իշխանություններն այլևս դարձել են կանխատեսելի իրենց փոքրոգի պահվածքով, երբ անգամ հանրահավաքի անցկացման վերաբերյալ մեկ հայտարարությունից ընկնում են ցնցակաթվածի մեջ: Անհավասարարակշիռ ու քինախնդիր վարքագիծն այլևս իշխանությունների ձեռագիրն է դարձել»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր