Փաշինյանը «հակահայ» պրոյեկտ է,ի վիճակի չէ հետ շպրտել թշնամուն. Բալասանյանը Հայաստանում է, փորձում է ոտքի հանել ընդդիմադիրներին.«Հրապարակ»

Բալասանյանն ակտիվ հանդիպումներ է նախաձեռնում տարբեր ընդդիմադիր ուժերի և քաղաքական գործիչների հետ։ Հանդիպել է նախկին նախագահներին, պաշտպանության նախկին նախարարներին, ընդդիմադիր կուսակցությունների ղեկավարներին, տարբեր անձանց՝ փորձելով համոզել, որ մեկտեղվեն բոլոր ուժերը, բոլորը մի կողմ դնեն տարաձայնություններն ու ամբիցիաները, քանզի թշնամին ռազմական ռևանշի ծրագրեր ունի, իսկ Փաշինյանի իշխանությունն ի վիճակի չէ հետ շպրտել նրան։
Բալասանյանը կարծում է, որ Փաշինյանը «հակահայ» պրոյեկտ է, և միայն նրա հեռանալը կուժեղացնի երկիրն ու կկանխի արտաքին վտանգները, ինչի մասին բազմիցս հայտնել է իր հարցազրույցներում։ Նա անկախության տոնին Եռաբլուրում էր, որտեղ պատասխանեց մեր հարցերին, սակայն փորձերը՝ հեռախոսով կապվել և ծավալուն հարցազրույց անել նրա հետ, չհաջողվեց․ նա զանգերին ու հաղորդագրություններին չի պատասխանում»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում