Անգամ վարակակիրների կտրուկ աճը խուճապահար չի արել վրացիներին.չկան արտակարգ դրություն և սահմանափակումներ
![](https://www.tert.am/news_images/1077/3228833_1/image.thumb.jpg)
Այս մասին գրում է վրացական Առաջին ալիքը։
Խորհրդի նիստին, որն անցկացվել է կառավարության վարչությունում, քննարկել են երկրում տիրող համաճարակային վիճակը և վարակի տարածման դինամիկան: Նշվել է, որ վարակման դեպքերի ավելացած թիվը խուճապի հիմք չէ, քանի որ իրավիճակը վերահսկվում է և կառավարվում:
Մեկ անգամ ևս ընդգծվել է այն փաստը, որ արտակարգ դրություն և լայնամասշտաբ խիստ սահմանափակումներ չեն գործարկվի:
Կառավարության վարչության ղեկավար Նաթիա Մեզվրիշվիլին միջգերատեսչական համակարգող խորհրդի նիստի ավարտից հետո հայտարարել է, որ տնտեսությունը չի փակվի, քանի որ դա կվնասի քաղաքացիներին, ուստի յուրաքանչյուր քաղաքացի պետք է ցուցաբերի պատասխանատվություն:
Վրաստանում արձանագրված է կորոնավիրուսի 3913 դեպք, որից ապաքինվել է 1574 մարդ։ Արտասահմանից բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել 41 քաղաքացի: Մահացել է 23 վարակակիր:
Կարանտինի ռեժիմում գտնվում է 4988 քաղաքացի, ստացիոնար հսկողության տակ՝ 836-ը: