Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Տեսանյութ.Տավուշում պայմանագրային զինծառայողներ են միացել պայքարին       Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք    

23 սեպ 2020 15:47

Քաղաքական թեժ աշնան պիկերից մեկը կլինի հոկտեմբերի 8-ը.բոլոր 3 ուժերն էլ լինելու են մեկ հարթակի վրա

Սպասվելիք թեժ աշնան կանխատեսումների մասին հարցին ի պատասխան քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը լրագրողների հետ հանդիպմանը հիշեցրեց՝ թեժ ու ակտիվ են եղել թե գարունը, թե ամառը։


«Օգտվելով արտակարգ իրավիճակից, իշխանությունը փորձում էր խորհրդարանում անցկացնել որոշակի օրենսդրական նախաձեռնություններ, և անցկացնում էր, որոնցից մեկի հետևանքով էլ Սահմանդրական դատարանում ճգնաժամ առաջացավ»,-ասաց Վիգեն Հակոբյանը՝ հիշեցնելով նաև ամռան ընթացքում տեղի ունեցած ու աղմուկ հանած այլ իրադարձություններ, օրինակ Գագիկ Ծառուկյանի տան խուզարկությունը, անձեռնմխելիությունից զրկելը, ՀՅԴ-ԲՀԿ-«Հայրենիք» համագործակցությունը։


Քաղտեխնոլոգի համոզմամբ, քաղաքական առումով ակտիվ աշուն է սպասվում, որի պիկերից մեկը կլինի հոկտեմբերի 8-ին հրավիրած հանրահավաքը։


«Դա մի փուլի տրամաբանական ավարտն է։ Կարևոր միջոցառում է, քանի որ ընդդիմության գլխավոր խնդիրներից մեկն այն է, որ ցույց տա՝ կա այլընտրանք և մարդկային ռեսուրսների տեսանկյոյւնից, թե այլ ռեսուրսների, այսինքն պետք է ուժ ցույց տա, ոչ միայն մարդկային, այլև ֆինանսական ռեսուրսների առումով։  Հանրությունը, որ իր համար այլընտրանք է փնտրում, փորձում է  գտնել ուժեղ այլընտրանք ու հավատալ, որ ճանապարհի կեսից շեղումներ չեն լինի»,-ասաց Հակոբյանը։


Հակոբյանը նկատեց՝ ի հեճուկս տարբեր կանխատեսումների կամ պառակտման փորձերի, կա փաստ, որ հոկտեմբերի 8-ին բոլոր երեք ուժերն էլ լինելու են մեկ հարթակի վրա։


«Կարծում եմ՝ իրենք շատ արագ հասկացել են, կամ իրենց հասկացրել են, որ այն հարցերը, որ կարող են տարաձայնություններ առաջացնել, պետք է չշոշափել առավել ևս այն դեպքում, երբ դեռևս կիսելու բան չկա։ Կարծում եմ, իրենք այս պահին ունեն տակտիկական խնդիր՝ ներկայանալ ու ընկալելի դառնալ հասարակությանը որպես ռեալ այլընտրանք»,-ասաց բանախոսը։


Նա հիշեցրեց, այդ երեք ուժերն իրենց առաջ երեք խնդիր են դրել։ Առաջինը, քանի որ Փաշինյանի կառավարությունը տապալել է թե առողջապահական համակարգում, թե ոչ միայն դրանից բխած սոցիալ-տնտեսական ոլորտում, ապա պետք է ամբողջ կազմով հեռանան, երկորրդ՝ պետք է ձևավորվի հակաճգնաժամային կառավարություն, երրորդ. միայն դրանից հետո հայտարարել արտահերթ ընտրություններ։


«Ահա այդ պատճառով է, որ ես կարծում եմ, որ լիդերի մասին որևէ մեկն այս պահին չի մտածում։ Դա տապալման տանող պրոցես է»,-ասաց նա։
 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր