Յոթ հայ պատանդների ընտանիքներն ու փաստաբանները դիմել են ՄԱԿ-ին՝ պահանջելով անհապաղ ազատ արձակում          Արտակարգ դեպք՝ Տավուշում, բեռնատար վերելակը պոկվել և ընկել է հորում 34-ամյա տղամարդու վրա       Օդի ջերմաստիճանը կնվազի 2-3, ապա կբարձրանա 5-9 աստիճանով, եղանակն առաջիկա օրերին    

24 սեպ 2020 12:22

Թուրք կուսակցապետը Հայաստանը «սպառնալիք» է որակել

Թուրքիայի ծայրահեղ ազգայնական «Մեծ միություն» կուսակցության (BBP) նախագահ Մուստաֆա Դեսթիջին մամուլի ասուլիսում անդրադարձել է  սահմանագոտու Տավուշի հատվածում «հայկական գնդակից ադրբեջանցի զինվորի սպանությանը»: Այս մասին գրում է ermenihaber-ը։


Սպանության մասին հաղորդագրություն է տարածել ադրբեջանական կողմը, ինչը, սակայն, չի հաստատվել ՀՀ պաշտպանության նախարարության կողմից:


Դեսթիջին մասնավորապես, ասել է. «Ցանկանում եմ նշել, որ Ադրբեջանի դեմ կատարված հարձակումները մենք ընդունում ենք իբրև  մեր, Թուրքիայի Հանրապետության և թուրք ժողովրդի դեմ կատարված հարձակում»։


Նա շեշտել է, որ թյուրքական պետությունների, մասնավորապես Ադրբեջանի հետ սոցիալ-տնտեսական և ռազմական հարաբերությունները պետք է էլ ավելի զարգացնել և հավելել․


«Հաշվի առնելով մեր դեմ ուղղված սպառնալիքը, ինչպես դա երևում է Հայաստանի օրինակով,  մենք պիտի միասնական և համերաշխ լինենք ու ձեռք ձեռքի տանք»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր