Մայր Աթոռը խստորեն դատապարտում է ՀՀ Սահմանադրության և օրենքների բացահայտ խախտումներով իշխանությունների հերթական միջամտությունը Եկեղեցու ներքին գործերին          Տեսանյութ․Սուրբ Սարգիս զորավարի մասունքակիր աջը Սուրբ Սարգիս եկեղեցում, ով է Սուրբ Սարգիսը և ինչ սխրանքներ է գործել       Եթե hարձակում տեղի ունենա, մենք կպատասխանենք ցնցող, արագ և շատ հզոր հակաhարվածով    

24 սեպ 2020 15:17

Ամենազավեշտալին գիտեք՝ որն է. հացադուլավորների հետ հանդիպմանը Փաշինյանը խոստացել է ամեն ինչ անել, որպեսզի օգնի մարդկանց արտագաղթել ՀՀ–ից

Նարեկ Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ ««Մեծ հայրենադարձություն» խոստացողից մինչև արտագաղթ կազմակերպող Նիկոլ Փաշինյանը 2018թ.-ի աշնանը հայտարարում էր, թե հարյուր հազարավոր սփյուռքահայեր անհամբեր սպասում են արտահերթ խորհրդարանական ընտրություններին, որպեսզի վերադառնան Հայաստան։


Նիկոլ Փաշինյանի կողմից իշխանության ամբողջական զավթումից անցել է ավելի քան երկու տարի, իսկ ներգաղթ ոչ միայն չկա, այլև հարյուրավոր հայեր ամիսներ շարունակ միտինգ են անում կառավարության շենքի մոտ, որպեսզի կառավարությունը վերջապես կարողանա բանակցել ռուսների հետ, որ արտագաղթեն։ Նրանցից ոմանք էլ արդեն մի քանի օր ա՝ հացադուլ են անում։
Իսկ ամենազավեշտալին գիտեք որն է. հացադուլավորների հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը խոստացել է ամեն ինչ անել, որպեսզի օգնի մարդկանց արտագաղթել Հայաստանից։ Փաստացի, Նիկոլը ներգաղթ խոստացողից դարձել է արտագաղթ կազմակերպող։ Էս է ստի կայսրության ողջ պերճանքն ու թշվառությունը»։



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր