Սան Ֆրանցիսկոյի հայկական եկեղեցում, դպրոցում երեք միջադեպերը հետաքննվում է որպես ատելության հանցագործություններ
![](https://panorama.am/news_images/789/2366189_1/f5f6c7a1a625dc_5f6c7a1a6261d.thumb.jpg)
Սան Ֆրանցիսկոյի ոստիկանության դեպարտամենտի հրկիզման ջոկատը հետաքննում է սեպտեմբերի 17-ի Սբ. Գրիգոր հայկական առաքելական եկեղեցուն հարակից ծխական գրասենյակի հրդեհը՝ որպես ատելության հանցագործություն: Մյուս երկու դեպքերը կապված են Պարկմերսեդ թաղամասի հայկական դպրոցի հետ:
Սեպտեմբերի 19-ին՝ հրդեհից երկու օր անց, ոստիկանության աշխատակիցները լսել են կրակոցներ դպրոցի մոտ և հայտնաբերել փամփուշտից վնասված ցուցանակ։ Հուլիսին դպրոցը վանդալիզմի էր ենթարկվել։
Հակահայկական հանցագործությունների շարքը խորը անհանգստություն է պատճառել Բեյի շրջանի սերտ կապակցված հայկական համայնքի համար:
Պետական պաշտոնյաները, այդ թվում՝ նահանգապետ Գավին Նյուսոմը, խոսնակ Նենսի Փելոսին, կոնգրեսականներ Ադամ Շիֆը, Ջեքի Սփիրը դատապարտել են վերջին օրերի համայնքի նկատմամբ բռնությունները:
Սան Ֆրանցիսկոյի շրջանի դատախազ Չեզա Բոուդինը միջադեպը որակել է որպես «վախկոտ, ատելության, հանցավոր վարքի» արարք:
Անցյալ շաբաթ հրդեհը ոչնչացրեց կիրակնօրյա դպրոցների դասասենյակները, գրադարանը, հանդիպումների սենյակները և եկեղեցու գրասենյակները։ Ոչ ոք չի տուժել, բայց կրակն այրել է մկրտության, ամուսնության և այլ պատմական գրառումներ, որոնք համայնքի անդամներն անվանել են անփոխարինելի:
Ոստիկանությունը, սակայն, միջադեպերի հետ կապված կալանավորումներ չի կատարել։ Վարչությունը խստացրել է անվտանգության ապահովումը քաղաքի շրջակայքում՝ գիշերային պարեկություն կատարելով հայկական եկեղեցիների, դպրոցի և Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի խաչի մոտ:
Հայկական մշակութային հիմնադրամը 25,000 ԱՄՆ դոլարի պարգև է առաջարկում յուրաքանչյուրին, որը տեղեկատվություն կա դեպքերի մեջ ներգրավված անձանց մասին՝ հանգեցնելով նրանց ձերբակալմանը և դատապարտմանը։