Տեսանյութ.Թուրքիայում երկրպագուները ներխուժել են մարզադաշտ և հարձակվել ֆուտբոլիստների վրա          Այս հայտարարությունը ոչ մի կերպ կապ չունի ՌԴ- հետ.Ահա թե ինչի են հանգեցրել Եվրամիությունից, ՆԱՏՕ-ից և Վաշինգտոնից նոր համակարգողները       Հայաստանին է մոտենում հաջորդ ցիկլոնը    

25 սեպ 2020 11:54

Ադրբեջանից հրահրվող պատերազմը ուղղված է ոչ միայն Հայաստանի, այլև անձամբ Նիկոլ Փաշինյանի դեմ.

Ակնհայտ է դառնում, որ Ադրբեջանը պատերազմ է հրահրում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Մեդիա պաշտպան» նախաձեռնության ղեկավար Աղասի Ենոքյանը:


«Միաժամանակ, վերջին շրջանի ադրբեջանական ակտիվությունը ցույց է տալիս, որ պատերազմը ուղղված է ոչ միայն Հայաստանի, այլեւ անձամբ Նիկոլ Փաշինյանի դեմ։ Պատճառը պարզ է․ Ադրբեջանի ղեկավարությունը Հայաստանի պողոսներից շուտ է հասկացել, որ Նիկոլը գցող է, Նիկոլի ասած որեւէ խոսքը արժեք չունի, Նիկոլի հետ անհնար է որեւէ հարցում պայմանավորվել, ու հետեւաբար նրանց պետք է Հայաստանի այնպիսի ղեկավարություն, ում հետ կարելի է բանակցել։


Մի կողմից Հայաստանն է պահանջում Նիկոլի հրաժարականը, մյուս կողմից Ադրբեջանն է ուզում պարտադրել այդ հրաժարականը։ Նիկոլի ընտրությունն է․ ենթարկվի Հայաստանին եւ գնա խաղաղ, թե ընտրի Ադրբեջանի պատրադրանքը եւ գնա պատերազմի ու զոհերի միջոցով»,- գրել է նա:


Հիշեցնենք, որ օրերս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ բացասաբար է գնահատում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունների ներկա վիճակը եւ կարծում է, որ դրանք իրականում դադարել են:


«Ես բացասական եմ գնահատում բանակցային գործընթացի ներկա վիճակը: Կարծում եմ՝ ադրբեջանցի ժողովուրդը լիովին համաձայն է ինձ հետ... Բանակցություններն իրականում չեն ընթանում»,- ասել է Ալիեւը:


Ադրբեջանի ղեկավարի կարծիքով՝ Հայաստանի ղեկավարությունը խախտել է բանակցային գործընթացի պայմանները։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր