Ընթանում են թեժ մարտեր, հակառակորդն ունի կենդանի ուժի եւ զրահատեխնիկայի մեծ կորուստներ. ՊԲ հրամանատարի տեղակալ

«Ճշտված տվյալներով պաշտպանության բանակը կիրառելով հակաօդային պաշտպանության միջոցները կարողացել են խոցել 3 ուղղաթիռ, շուրջ 20 ԱԹՍ, այդ թվում հարվածային, 30 տանկ եւ հետեւակի մարտական մեքենա»,-ասել է նա:
Ավելի վաղ հայտնել էինք, որ սեպտեմբերի 27-ին՝ ժամը 07:15-ի սահմաններում, հակառակորդը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով՝ թիրախավորելով նաեւ խորը թիկունքում տեղակայված բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը:
ՊԲ ստորաբաժանումների կողմից ոչնչացվել են հակառակորդի 4 ուղղաթիռ, շուրջ 15 ԱԹՍ, այդ թվում՝ հարվածային, 10 տանկ և հետևակի մարտական մեքենա: ՊԲ ստորաբաժանումների կողմից ոչնչացվել են հակառակորդի 4 ուղղաթիռ, շուրջ 15 ԱԹՍ, այդ թվում՝ հարվածային, 10 տանկ և հետևակի մարտական մեքենա: Հակառակորդը կրել է նաեւ մարդկային կորուստներ:
Ադրբեջանական հրետակոծությունների հետեւանքով Արցախի քաղաքացիական բնակչության շրջանում կան զոհեր ու վիրավորներ: Հրետակոծել են նաեւ դպրոցներ, ներառյալ՝ Ստեփանակերտում: Քաղաքացիական ենթակառուցվածքների մեծամասշտաբ վնասներ կան բազմաթիվ բնակավայրերում: