Տեսանյութ. Կենտրոնում լարված իրավիճակ է․ Ոստիկաններն ուժի կիրառմամբ՝ բերման ենթարկեցին տասնյակ ցուցարարների          Ապրիլի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Շիրակի մարզում այրվել են տուն և անասնագոմ    

27 սեպ 2020 21:15

Տեսանյութ.Հակառակորդը մոտ 200 զոհ ունի. Արծրուն Հովհաննիսյան

Արցախում մարտերը դեռ շարունակվում են։ Տեղեկությունը ճեպազրույցի ժամանակ հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։ Նրա խոսքով` ճշտված տեղեկություններով` հակառակորդն ունի զգալի կորուստներ։


«Մոտ 200 անձնակազմի կորուստ, 3 տասնյակին հասնող զրահատեխնիկայի կորուստ, 2 տասնյակին մոտ ԱԹՍ–ների կորուստ»,– ասաց Հովհաննիսյանը։ 


Նա նշեց, որ հայկական կողմի գործողությունները երբեք էլ զուտ պաշտպանողական չեն եղել, սակայն այլ մանրամասներ չհայտնեց, այս պահին դա նպատակահարմար չհամարելով։


ՊՆ ներկայացուցիչը նշեց, որ Հայաստանի Հանրապետության ԶՈՒ–ի 10 զինծառայող տեղափոխվել են Երևան, մնացածի վիճակը լավ է։


Անդրադառնալով այն լուրերին, թե ադրբեջանական կողմից մարտերին մասնակցում են Սիրիայից բերված գրոհայիններ, Հովհաննիսյանը նշեց, որ նախարարությունն արդեն որոշ տեղեկությունների տիրապետում է և՛ գրոհայինների մասով, և՛ Թուրքիայի միջամտության, և՛ թուրքական արտադրության զինտեխնիկայի կիրառության։


Նրա խոսքով` դեռ շատ տվյալներ ճշտման կարիք ունեն։


«Զինյալների մասին հստակ պնդել չեմ կարող, ժամանակի ըթնացքում հստակ փաստեր կհավաքենք»,– ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչը։
«Ի տարբերություն նախորդ հոխորտացող հաղորդագրություններին, այսօր Ադրբեջանը նույնիսկ կիսատ-պռատ, նախկին ձեռագրին հավատարիմ որեւէ  նյութ չի տեղադրել, որեւէ բնակավայր չակերտավոր ազատագրելու կամ փաստացի գրավելու մասին: Եղել են բարձրագոչ հայտարարություններ, բայց նույնիսկ էն ֆոտոշոփը, որ անում էին Ֆիզուլիից, էդ էլ չկա: Մեկ տեսանյութ են հրապարակել իբր Մարտակերտից լքող բնակիչների մասին,  այն էլ 2015-2016  թվականից լրիվ այլ միջադեպից մոնտաժ արած եսիմ ինչ մի նյութ էր: Նույնիսկ որեւէ մեկ հայկական դիրքի, զինտեխնիկայի խոցման կադր անգամ չեն հրապարակել, մի երկու կադր հայտնվեց, որը մեր մասնագետները շատ արագ գտան, որ Սիրիայի պատերազմից հանված կադրեր են, դրա փոխարեն  մենք տվել ենք մի քանի վիդեոնյութեր, որտեղ երեւում է իրենց կենդանի ուժի եւ բավականին թարմ տեխնիկաների, մեքենաների ոչնչացումը»,-ասաց նա:


Արցախում ավելի քան 50 բնակավայր է թիրախավորվել. Արցախի ՄԻՊ


Ըստ վերջին տեղեկությունների` ադրբեջանական զինուժը կորցրել է 3 ուղղաթիռ, 21 անօդաչու թռչող սարք, 30 տանկ և ՀՄՄ։
Հայտնի է, որ հակառակորդի կրակոցների հետևանքով քաղաքացիական բնակչությունից Մարտունիում մեկ կին և մեկ երեխա են զոհվել։ Զոհվել են նաև 16 զինծառայողներ։ Հայկական կողմը 100–ից ավելի վիրովոր ունի։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր