Մայիսի 1-ից հասարակական տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու. «Փաստ»          Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացը բխում է նոյեմբերի 9-ի փաստաթղթից. «Ժողովուրդ»       Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում    

28 սեպ 2020 16:19

Ադրբեջանցիները սկսել են դժգոհել. վարձկանները կոտրում են խանութները, թալանում են մարդկանց, ստիպում հիջաբ կրել

Սեպտեմբերի սկզբին ռուսական Նեզավիսիմայա Գազետա-ն հոդված էր հրապարակել, որտեղ պատմում էր, որ Սիրիայից եկած վարձկանները պատրաստվում են Հայաստանի հանդեպ բլիցկրիգի: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Թեւոսյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Հետագայում այդ հոդվածը ադրբեջանական ճնշումների ներքո ջնջվեց: Այսօր արդեն տարբեր աղբյուրներից սողոսկում են լուրեր, թե ինչպես են պահում իրենց այդ վարձկանները հենց ադրբեջանցիների հետ, որոնց գյուղերում այս պահին տեղակայված են:

Ադրբեջանցիները դժգոհում են, որ վարձկանները շարիաթի օրենքներ են փորձում մտցնել իրենց կենցաղ, կոտրում են խանութները՝ արգելելով ալկոհոլ վաճառել, կանանց արգելում են տնից դուրս գալ առանց հիջաբի, թալանում են մարդկանց եւ այլն: Ալիեւի հանցագործ արկածախնդրությունն այդ երկիրը պայթեցնելու է ներսից, շատ չմնաց»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր