Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4 աստիճանով. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          Oգոստոսի 25-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Օգոստոսի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

28 սեպ 2020 14:14

Սահման ուղարկելու համար անհրաժեշտ պարագաներ է հավաքագրվում.ովքեր ցանկանում են իրենց մասնակցությունն ունենալ, դիմել...

«Հաղթանակած» նախաձեռնությունն իր ֆեյսբուքյան էջում գրել է․


«Սիրելի ՛ հայրենակիցներ,


Կապ հաստատելով Արցախի Հանրապետությունում գտնվող մեր ընկերների հետ, տեղեկացանք, որ անհրաժեշտ են առաջին անհրաժեշտության որոշ պարագաներ և ոչ միայն։


Բոլորը՝ ովքեր ցանկանում են իրենց մասնակցությունն ունենալ, կարող են մոտենալ Բյուզանդ 1/3 հասցեով (Վերնիսաժի հարևանությամբ), Հաղթանակած նախաձեռնության գրասենյակ, այսօր՝ ժամը 13։00֊ից, մինչև սեպտեմբերի 30֊ը, ժամը՝ 11։00֊ն։


Անհրաժեշտ պարագաների ցանկը.


1․ Դեղորայք, մասնավորապես՝


Անալգին (սրվակ)
Դիմեդրոլ (սրվակ)
Մերոպենեմ/իմիպենեմ (սրվակ)
Ցեֆրոբակտում (սրվակ)
Դեքսամեթազոն (սրվակ)
Ատրոպին (սրվակ)
Ամօքսիկլավ (սրվակ)
Նո֊շպա (սրվակ)
Ադրենալին (սրվակ)
Արյան փոխներարկման համակարգ (առանց ֆիլտրի/ֆիլտրով)
Ներարկիչ (10մլ/20մլ)
Սպիրտ բժշկական (լիտր)
1․ Զինվորի ներքնազգեստ, գուլպա


2․ Ծխախոտ


3․ Պահածոյացված սնունդ (տուշոնկա)


Հարցերի դեպքում զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով.


+37493399519


+37494821404»


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր