Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          Նիկոլը ուժեղ է, որովհետև թույլ են նրա դիմացինները, Նիկոլի որակները կոռեկցիայի ենթարկել հնարավոր չէ       Թրամփի հետ կոնֆլիկտի ֆոնին` Մասկի կարողությունը 1 օրում նվազել է 34 մլրդ դոլարով    

28 սեպ 2020 17:18

Այս պատերազմը լինելու է արյունահեղության վերջը և խաղաղության սկիզբը

Այս պատերազմը լինելու է արյունահեղության վերջը և խաղաղության  սկիզբըԱԶԱՏԱՄԱՐՏԻ ՎԵՏԵՐԱՆՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Ազատամարտի վետերանների միությունը հայտնում է իր խորը մտահոգությունը  սահմանին տիրող իրավիճակի կապակցությամբ։

Տարիներ շարունակ ալիևյան արնախում վարչակազմը ձգտել է պատերազմի՝ պարբերաբար սանձարձակ գործողություններ իրականացնելով։ Սակայն,  ինչպես միշտ, այս անգամ էլ հայ քաջերը հաղթանակած են լինելու։ Այս պատերազմը լինելու է արյունահեղության վերջը և խաղաղության  սկիզբը, հանուն հայ ժողովրդի խաղաղ ապագայի։

Վետերանների միությունը կանգնած է հայ զինվորի թիկունքին և սպասում է պաշտպանության նախարարության հրահանգին մեկնելու Արցախ՝  ի պաշտպանություն  ՀԱՅՐԵՆԻՔԻ։
 
ԱՎՄ  պատվավոր նախագահ  Համլետ Հովսեփյան

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր