ՀՀ ԶՈւ–ն կասեցրել է թշնամու գրոհը. բանակը պատրաստ է մարտերը տեղափոխել Ադրբեջանի տարածք, ինչպես եղավ 1992-94-ին, 2016-ի ապրիլյան պատերազմի ժամանակ
![](https://cdn2.img.armeniasputnik.am/images/07e4/09/1c/24648009.jpg)
«Բանակը պատրաստ է այս մարտի ելքը վճռել այնպես, ինչպես եղավ 1992-94-ին, 2016-ի ապրիլյան պատերազմի ժամանակ կամ էլ այս տարվա հուլիսյան մարտերի ժամանակ»,–ասաց Թովմասյանը։
Նրա խոսքով` այս պատերազմին խառնվել է նաև Թուրքիան, և այժմ Ադրբեջան–Թուրքիա տանդեմն է աշխատում առաջնագծի երկայնքում։
Թովմասյանն ասաց, որ ընթացող մարտական գործողությունների վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հավասարակշիռ մեկնաբանություններ են տվել։
Նա նշեց` Ադրբեջանն ասում է, թե Արցախի հարցը խաղաղ ճանապարհով հնարավոր չէ լուծել։ Թովմասյանն ասաց` Ադրբեջանն իրենց հետ թնդանոթների լեզվով է խոսում, թնդանաթով էլ պատասխան են ստանալու։
Անդրադառնալով Հայաստանի կողմից Արցախի անկախության ճանաչմանը` Թովմասյանը նշեց, որ դա կարող է զսպաշապիկ լինել Ադրբեջանի համար։