Քարոզարշավը մեկնարկել է, բայց ԿԸՀ-ն անկարող է վերահսկել. «Ժողովուրդ»          Աբբաս Արաղչին և Հաքան Ֆիդանը քննարկել են Իրանի դեմ շարունակվող ռшզմական шգրեսիայի հետևանքները       ՖԱՖ-ը կրկին պահանջում է Արմեն Մելիքբեկյանի հրաժարականը    

29 սեպ 2020 19:50

Տեսանյութ.Ինչպես են դիմում փախուստի ազերիները.կրակ է վարել ՀՀ ԶՈՒ Վարդենիսի զորամասի, ինչպես նաև օդուժ են կիրառել դիրքերի ուղղությամբ

Պաշտպանության նախարարությունը տեսանյութ է պատրաստել, որտեղ երեւում է թե ինչպես է հետ մղվում ադրբեջանական ստորաբաժանման գրոհը:

Ադրբեջանական զինուժը փորձում է գրավել Արցախի պաշտպանության բանակի մարտական դիրքերից մեկը։ Հայ դիրքապահները հետ են մղում գրոհը։

Հակառակորդը, տալով զոհեր ու վիրավորներ, փախուստի է դիմում:
***
Ադրբեջանի զինված ուժերը կրակ են վարել ՀՀ ԶՈՒ Վարդենիսի զորամասի, ինչպես նաև օդուժ են կիրառել դիրքերի ուղղությամբ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը:

Նա, մասնավորախպես, նշել է. «Հակառակորդի այս գործողությանը նախորդել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության ապատեղեկատվությունը, թե, իբր, Հայաստանի Հանրապետության զինված ուժերը Վարդենիսի շրջանից հրթիռակոծել են Ադրբեջանի Դաշքեսանի շրջանը։ Այսպիսով, փաստորեն, հակառակորդը փորձել է հող նախապատրաստել հիմնավորելու համար իր հետագա գործողությունները։

Սպասեք կոշտ պատասխանի»:



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր