Տեսանյութ.Աստծուն խնդրանքը պիտի լինի, որ մեր հոգու աչքերը բացվեն և մեզանից հեռու փախչեն հուսահատությունը, ատելությունը, սուտը, որ տեսնենք մեր իրական նկարագիրը          Տեսանյութ.Տարիքային փոփոխություններ՝ բնավորություն, թե ախտաբանություն       Տեսանյութ.Թբիլիսիում զանգվածային բողոքի ակցիաները վերսկսվել են    

29 սեպ 2020 12:23

2-3 ապատեղեկատվություն. Մարտունու զորամասը չի ոչնչացվել. Կրում են պարտություն, պլանները չի իրականանում, ունեն չափազանց մեծ կորուստներ

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը լրագրողների հետ հանդիպմանը հերքեց Ադրբեջանի` քիչ առաջ տարածած հերթական ապատեղեկատվությունը։
«Րոպեներ առաջ տարածվեց ևս 2-3 ապատեղեկատվություն։ Ընդ որում, պաշտոնական մակարդակով Բաքուն ներկայացրել է, իբր, բարձրաստիճան զինվորականների կորստի մասին, ինչպես նաև Մարտունիի զինվորական զորամասի ամբողջական ոչնչացման մասին։ Դրանք չեն համապատասխանում իրականությանը, և հայտարարությունն անգամ խոսում է զինվորական ցածր մակարդակի գիտելիքների մասին. «Զորամասն ամբողջովին ոչնչացված է»։ Նման բան չկա և ընդհանրապես չի էլ լինում»,– ասաց Հովհաննիսյանը։


Հովհաննիսյանի խոսքով` այս ապատեղեկատվությունն ուղղված է Ադրբեջանի հասարակությանը։


«Կրում են պարտություն, պլանները չի իրականանում, ունեն չափազանց մեծ կորուստներ, մենք էլ ունենք կորուստներ, բայց դրանք անհամադրելի են։ Դրա համար փորձելու են մշտապես իրենց հասարակությանը «կերակրող» տեղեկություններ հորինել»,– ասաց նա։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր