Հակամարտությունը դեռևս 1 օր է ձգվում, բայց դժվար է տեսնել Ադրբեջանի կողմից ԼՂ-ի հաղթական գրավումը. Foreign
![](https://mamul.am/images/photos/200929/arcaxi-pb-n-hraparakel-e-adrbe-n190035-1.jpg)
Հոդվածում նշվում է, որ հակամարտությունը դեռևս մեկ օր է ձգվում, բայց դժվար է տեսնել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի հաղթական գրավումը: Սկզբնական կրակային փոխանակումները հանգեցրել են երկու կողմից էլ զոհերի, բայց նաև, եթե հավատանք հայկական մարտական կադրերին, ադրբեջանական կողմում անհամեմատ ավելի շատ նյութական ոչնչացում է եղել, քան հայկականում: Հայաստանը տիրապետում է բարձունքների, ինչը չափազանց ծանր է դարձնում ադրբեջանական առաջխաղացումը դեպի դժվարանցանելի լեռնային տարածք: Անկախ գնահատականներն Ադրբեջանի պատրաստվածության վերաբերյալ բացասական են. բանակը դժգոհ է, կոռումպացված և ոչ արդյունավետ, դասալիքության մակարդակը մոտենում է 20%-ի:
Աղբյուրը գրում է, որ 2008-2014 թվականներին նավթից ստացած եկամուտը մեծ ներդրումներ է բերել նոր սպառազինությունների ոլորտ, սակայն գների անկումը բերել է նրան, որ երկիրը ֆինանսական դժվարությունների է բախվել` կապված քաղաքական ցնցումների և կոշտ բռնաճնշումների հետ, իսկ բանակին չի բավարարում պատրաստվածությունն ու դոկտրինան` ձեռք բերված զենքը արդյունավետ օգտագործելու համար:
Ըստ Foreign Policy-ի՝ Ադրբեջանի անսպասելի հարձակումը կարող է հանգեցնել նաև Մոսկվայի շատ ավելի անմիջական միջամտության` ամենայն հավանականությամբ, արագ զինադադարի համար:
«Ռուսաստանը և Իրանն առաջարկել են բանակցություններ վարել ռազմական գործողությունների այս նոր փուլը դադարեցնելու շուրջ: Կա նաև հակամարտության տարածման տագնապալի հնարավորություն, օրինակ՝ Թուրքիան վճռականորեն կանգնել է Բաքվի կողքին` կապված ադրբեջանցիների և թուրքերի միջև ամուր կապերի, ինչպես նաև հայերի նկատմամբ Անկարայի անտոգոնիզմի հետ, քանի որ հայերը շարունակում են բարձրաձայնել 1915 թվականի Ցեղասպանության մասին: Հակամարտության կրոնական ասպեկտները մնում են ստորադասված` ի համեմատ ազգայինի, քանի որ Լեռնային Ղարաբաղը երբեք «ջիհադի» պատճառ չի դարձել, ինչպես Չեչնիան (շուրջ 2000 մոջահեդ կռվել է Ադրբեջանի կողմից, բայց միայն իրենց կրոնական համոզմունքներից ելնելով): Այս անգամ իրավիճակը կարող է փոխվել:
Բայց ամենահավանական հեռանկարը կարող է լինել ցավոտ, համեմատաբար փոքր պատերազմը, որին կհաջորդի մեկ այլ ոչ կայուն խաղաղություն: Ըստ մինչ այժմ հրապարակված զոհերի ցուցակների` սպանվածների մեծ մասը նույնիսկ չէր ծնվել, երբ հակամարտությունը նոր էր սկսվել»,-եզրափակում է հանդեսը: