Ռուս զինծառայողները կենտրոնացած են գերիներին վերադարձնելու վրա. ՌԴ գլխավոր շտաբի պետ          Բաքուն կասկածում է Հայաստանի փոխանցած՝ ականապատ դաշտերի քարտեզների ճշգրտությանը       Իրանը դարձյալ Հայաստանին «դուրս թողեց».Իրանը պատրաստ է միացնել երկրի էլեկտրական ցանցերը Ադրբեջանի և Ռուսաստանի էներգետիկ համակարգերին    

30 սեպ 2020 13:12

Մենք Թուրքիա չենք, Ռուսաստանն ենք, դա պետք է հասկանալ բառիս բուն իմաստով

Ռուսաստանի ամբողջ ջանքերն ուղղված են Լեռնային Ղարաբաղում իրավիճակը հանգստացնելուն։ Այս դիրքորոշումը «Կոմսոմոլսկայա պրավդա» ռադիոկայանի եթերում հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։


«Յուրաքանչյուր պետություն պետք է իր ներդրումն ունենա իրավիճակը հանգստացնելու հարցում։ Բոլորը նույն կոչն են անում՝ խաղաղ լուծում փնտրել», -ընդգծել է դիվանագետը։
Խոսելով Թուրքիայի այն հայտարարության մասին, որ կաջակցեն Ադրբեջանին և՛ բանակցությունների սեղանի շուրջ, և՛ մարտի դաշտում, Զախարովան նշել է, որ «Անկարայի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ նորություն չէ, այն նախապես հայտնի էր»։
«Չեմ պատրաստվում մեկնաբանել Թուրքիայի կամ որևէ այլ երկրի մեթոդոլոգիան։ Մեր հռետորաբանությունը տարբեր է, հայտարարություններն էլ են տարբեր։ Մենք Թուրքիա չենք, Ռուսաստանն ենք, դա պետք է հասկանալ բառիս բուն իմաստով ։ Դա մեր պատմությունն է, հակամարտությունների կարգավորման մեր միջոցներն էլ իրենց պատմությունն ունեն», - ասել է Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչը։


Դիվանագետը նշել է, որ աշխարհը ո՛չ առաջին, ո՛չ էլ վերջին անգամ է բախվում այնպիսի իրավիճակների, որոնք մխացող են եղել, բայց սրվել են, և դրանց համար խաղաղ կարգավորման մեխանիզմներ կան։


Ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ասել է, որ Թուրքիան պատրաստ է աջակցել Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի հետ կապված իրավիճակում և՛ բանակցությունների սեղանի շուրջ, և՛ մարտի դաշտում։
Ի պատասխան դրան ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, որ ղարաբաղյան գոտում հակամարտող կողմերին հանրավոր ռազմական աջակցության մասին հայտարարությունները միայն յուղ են լցնում կրակին։ Կրեմլում առաջին հերթին ելնում են հնարավորինս արագ հրադադար հայտարարելու ու մարտական գործողությունները դադարեցնելու անհրաժեշտությունից։














Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր