Տեսանյութ.Մ-23 ԵԱ․ Մանվել Խաչատրյանը ժամանակից շուտ հաղթել է թուրք ըմբիշին և բրոնզե մեդալ է նվաճել          Ես՝ բանտում, դու՝ ոչ, բայց ես՝ ազատ, իսկ դու՝ ոչ. Բագրատ Սրբազանը՝ Նիկոլ Փաշինյանին       Մարտի 14-ի աստղագուշակ, ինչպիսի օր է կանխատեսվում կենդանակերպի նշանների համար    

30 սեպ 2020 12:36

Ունենք անկանխատեսելի իրավիճակ.Կոնկրետ իրավիճակներում պետք է օգտագործել ռազմաբազայի ներուժը

Ունենք անկանխատեսելի իրավիճակ.Կոնկրետ իրավիճակներում պետք է օգտագործել ռազմաբազայի ներուժը«Ռուսական ռազմաբազան Հայաստանի անվտանգության համակարգի բաղկացուցիչ մասն է։ կոնկրետ իրավիճակներում պետք է օգտագործել ռազմաբազայի ներուժը», - այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ այսօր Երևանում ռուս լրագրողների հետ հանդիպմանը, գրում է interfax-ը։


Նրա խոսքով, ղարաբաղյան հակամարտության գոտում լայնամասշտաբ պատերազմի այս փուլում «ներուժի օգտագործման անհրաժեշտությունը չի ձևավորվել», «բայց մենք ունենք անկանխատեսելի իրավիճակ, և ոչ ոք չի կարող ճշգրիտ կանխատեսել հետագա զարգացումը»,- ասել է Փաշինյանը:


Նա նաև հայտարարել է, որ Հայաստանը հնարավոր չի համարում եռակողմ հանդիպում անցկացնելը ադրբեջանական և ռուսական կողմերի հետ՝ ղարաբաղյան կարգավորման խնդրի շուրջ:


«Ինտենսիվ ռազմական գործողությունների ընթացքում տեղին չէ խոսել Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան գագաթնաժողովի մասին: Բանակցությունների համար անհրաժեշտ են համապատասխան մթնոլորտ և պայմաններ», - շեշտել է վարչապետը:


Փաշինյանն ասել է, որ Հայաստանը միշտ պատրաստ է եղել ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը, «բայց դա չի նշանակում, որ Հայաստանը կամ Ղարաբաղը պատրաստ են հարցը լուծել իրենց ազգային շահերի և անվտանգության հաշվին»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր