Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. որոնք են դրանք          Իսրայելական ԱԹՍ-ները, որոնք ոչնչացվել են իրանական ՀՕՊ համակարգերից, արձակվել են Ադրբեջանի կամ բռնազավթված Արցախի տարածքի՞ց       Ձեր երեխաների աչքերի մեջ ո՞նց եք նայում...Գնացեք սահմանների հարցը լուծեք.... առգրավում են փողոցային առևտրով զբաղվող քաղաքացիների ապրանքը    

30 սեպ 2020 17:00

Միայն այս դեպքում հնարավոր կլինի Ղարաբաղյան հակամարտության լուծումը.Չավուշօղլու

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Ռուսաստանի Դաշնության ղեկավարությանն առաջարկել է Ղարաբաղյան հակամարտությունը լուծել սիրիական տարբերակով։ ՌԻԱ Նովոստին փոխանցում է Anadolu գործակալությանը տված նրա հարցազրույցը, որում Թուրքիայի արտգործնախարարը տեղեկացրել է, որ հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը հնարավոր է միայն այն դեպքում, երբ Հայաստանի Հանրապետությունը կհեռանա «ինքնահռչակ» հանրaպետությունից, որը Անկարան համարում է Հայաստանի կողմից օկուպացված տարածք»,– իր հարցազրույցում ասել է Թուրքիայի արտգործնախարարը:

Նրա խոսքով` Ռուսաստանը չի համաձայնել Ղարաբաղում գործել այնպես, ինչպես Սիրիայում։

«Ասում են՝ դադարեցրեք պատերազմը։ Պետք է հրադադար հայտարարել։ Պետք է, բայց ինչպես, երբ Հայաստանը չի հեռանում օկուպացված տարածքներից։ Արդյոք այդ մասին ասվում է` ոչ։ Այդ դեպքում ինչպես կլուծվի հարցը»,- ասել է Չավուշօղլուն Anadolu գործակալությանը տված հարցազրույցում։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Վերջին տեղեկություններով` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 80 զինծառայողներ և 6 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդի կորուստներն անհամեմատ մեծ են։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր