Թեհրանը Իրանի և ԱՄՆ-ի միջև երկարաժամկետ հրադադարի նոր առաջարկություն է փոխանցել Պակիստանին          Աբովյան պուրակից ջերմային այրվшծքներով հիվանդանոց է տեղափոխվել քաղաքացի       ԱՄՆ-ն Իրանին հասցված հարվածների վրա ծախսել է մոտ 100 միլիարդ դոլար    

03 հոկ 2020 11:07

Հայաստանը դարձել է ժամանակակից Սպարտա.մինչ աշխարհը ժամանակ է ձգում, փոքրիկ Հայաստանն արդեն կռվում է նաև համաշխարհային ահաբեկչության դեմ

Հայաստանը դարձել է ժամանակակից Սպարտա, և դա կմտնի հերոսության համաշխարհային պատմության մեջ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ռուս երաժիշտ Վալերի Տոլստովը՝ անդրադառնալով սեպտեմբերի 27-ից Արցախում հակառակորդի սանձազերծած ռազմական գործողություններին և այս օրերին շարունակվող մարտերին:


«Եվ ինչ, մինչ աշխարհը ժամանակ է ձգում, փոքրիկ Հայաստանն արդեն կռվում է ոչ միայն Ադրբեջանի,  ՆԱՏՕ-ի երկիր Թուրքիայի, այլ նաև համաշխարհային ահաբեկչության դեմ: Հայաստանը դարձել է ժամանակակից Սպարտա, և դա կմտնի հերոսության համաշխարհային պատմության մեջ:


Իսկ այն ուղղափառները, որոնք կանգնեցին «ԻՊ»-ի կողքին, կմտնեն ամոթի պատմության մեջ:


Բոլոր ռուսներին հաճելի հանգիստ եմ մաղթում իրենց էքզիստենցիալ թշնամու՝ Թուրքիայի առողջարաններում, իսկ բոլոր հայերին մաղթում եմ հաճախ ժպտալ, չէ որ ոչ բոլոր ժողովուրդներին է պատիվ լինում դառնալ քաղաքակրթության համաշխարհային ճակատ»,- գրել է երաժիշտը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր