Իջևան-Սևան-Երևան ճանապարհին փայտե կոճղերով բարձված «Զիլ»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին ու հայտնվել ձորում          Նոր ատոմակայանի տիպը մոդուլային կլինի, կորոշենք, թե որ երկրի հետ ենք աշխատելու       Արշակ Սրբազանի կալանքը 2 ամսով երկարացվել է, միաժամանակ թույլ է տրվել քրոջ երեխաների տեսակցությունը    

03 հոկ 2020 12:23

Տեսանյութ.Մենք պաշտպանում ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը.Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան սատարում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, բայց Հայաստանին կամ Ադրբեջանին ռազմական օգնության տարբերակը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում չի կարող դիտարկվել: Այս մասին նա ասել է Չեռնովցիի շրջանում լրագրողների հետ զրույցի ընթացքում:


Վլադիմիր Զելենսկին նշել է վերջին տարիներին Ադրբեջանի հետ հարաբերությունների ամրապնդման մասին:


«Կողմերից որևէ մեկի օգնության հարցը նույնիսկ չի կարող բարձրացվել: Մենք երկխոսության և իրավիճակի կարգավորման կոչ ենք անում Հայաստանին և Ադրբեջանին։ Բայց ինչ վերաբերում է Ադրբեջանի հետ հարաբերություններին, ապա վերջին երկու տարում դրանք առանձնահատուկ են: Նրանք շատ հզոր են տնտեսական և աշխարհաքաղաքական ուղղություններով», – ասել է նա:


Նա նաև կարևոր ասպեկտ է համարել երկրների փոխադարձ աջակցությունը տարածքային ամբողջականության և միմյանց ինքնիշխանության հարցերում:


«Մենք պաշտպանում ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, ինչպես իրենք՝ մերը: Նրանք անկեղծորեն ասում են, որ Ղրիմի անօրինական բռնակցում է տեղի ունեցել և սատարում են մեր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը: Հետևաբար, մենք այստեղ իրար աջակցում ենք», – շեշտել է Զելենսկին:


Բացի այդ, ուկրաինական պետության ղեկավարը նշել է, որ նման հակամարտությունները չի կարելի սառեցված անվանել, քանի որ այդ վիճակը չի կարող մշտական լինել:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր