Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով, եղանակն առաջիկա օրերին          Երևանում բախվել են «Mercedes-Benz» և «Ford» մակնիշների ավտոմեքենաները       Իրանից Հայաստանի տարածքով տեղափոխվել են 41 երկրի քաղաքացիներ    

03 հոկ 2020 12:41

Տեսանյութ.Հակառակորդը կիրառում է իր ողջ զինանոցը.Հրթիռային հարվածներ են հասցվել Ստեփանակերտի քաղաքացիական օբյեկտներին

Այս պահին մարտական գործողություններ են ընթանում ռազմաճակատի ամբողջ երկարությամբ: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 3-ին, ճեպազրույցի ժամանակ նշեց Պաշտպանության բանակի մամուլի պատասխանատու փոխգնդապետ Սուրեն Սարումյանը:


«Մարտական գործողություններտը հատկապես ինտենսիվ են  հյուսիսային եւ հարավային ուղղություններով: Հակառակորդը կիրառում է իր ողջ զինանոցը` անօդաչու թռչող սարքեր, ավիացիա, զրահատանկային եւ հատուկ նշանակության ստորաբաժանումներ, հրետանի:


Պաշտպանության բանակի մարտիկները ցուցաբերելով հերոսության իսկապես անօրինակ դրսեւորումներ  հետ են մղում հակառակորդի գրոհները ամուր կանգնած իրենց բնագծերում: Հակառակորդին պատճառված է կենդանի ուժի եւ տեխնիկայի մեծ կորուստներ, որոնց թիվը տվյալ պահին ճշտվում է»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր