Իբր Սիրիայից զինյալները Վրաստանի տարածքով Ադրբեջան են տեղափոխվում .նպատակը սրել ու լարվածության ստեղծել Վրաստանում եւ ամբողջ տարածաշրջանում

«Ես ցանանում եմ մեկնաբանել ապատեղեկատվությունը, որը տարածվում է սոցիալական ցանցերում, այն մասին, որ իբր Թուրքիայից Վրաստանի տարածքով ապօրինի սիրիական կազմավորումներ են տեղափոխվում Ադրբեջանի ուղղությամբ: Ես ուզում եմ նշել, որ այս տեղեկատվությունը ոչ մի հիմք չունի: Դա սուտ է, դրա նպատակը սրումն ու լարվածության ստեղծումն է Վրաստանում եւ ամբողջ տարածաշրջանում»,- ասել է Լիլուաշվիլին:
Նա նաեւ հավելել է, որ սոցիալական ցանցերում կոչեր են տարածվում` փակել Ադրբեջան տանող ավտոճանապարհը: Ըստ Լիլուաշվիլիի` Պետական անվտանգության ծառայությունը կապի մեջ է Հայաստանի եւ Ադրբեջանի գործընկերների հետ, եւ Վրաստանի եւ տարածաշրջանի անվտանգության դեմ ուղղված ցանկացած գործողություն կճնշվի: