Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 3-4 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          Մինչև հունիսի 30-ը այս կենդանակերպի նշանները կունենան բացառիկ ֆինանսական հաջողություններ       Իրանը և ԱՄՆ-ն ավելի քան երբևէ մոտ են խաղաղության համաձայնագրի կնքմանը    

03 հոկ 2020 15:15

Նոր տեսանյութ, այս պահին էլ բանակը շարունակում է ջախջախել ադրբեջանական հարձակվող ստորաբաժանումներին

Զինուժ մեդիան նոր տեսանյութ է ներկայացրել, որում Արցախի բանակը շարունակում է հարվածներ հասցնել ադրբեջանական հարձակվող ստորաբաժանումներին:


Նշենք, որ այս պահին մարտական գործողություններ են ընթանում ռազմաճակատի ամբողջ երկարությամբ:
***
Այս պահին շարունակում եմ գտնվել առաջնագծում։ Ինձ հետ են նաև ԱՀ և ՀՀ ԱԱԾ տնօրենները։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:


«Հարգելի՛ հայրենակիցներ


Այս պահին շարունակում եմ գտնվել առաջնագծում։ Ինձ հետ են նաև ԱՀ և ՀՀ ԱԱԾ տնօրենները։


Տղաները փայլուն են կատարում իրենց առջև դրված մարտական խնդիրը։ Ոգևորված եմ մեր զինծառայողների քաջությամբ ու արհեստավարժությամբ և մեր կամավորականների նվիրվածությամբ։


Մի խոսքով, թե՛ առաջնագծում, թե՛ թիկունքում ամուր ենք կանգնած Հայրենիքի պաշտպանության սուրբ գործի դիրքերում։


Նորից կոչ եմ անում մեր ժողովրդի բոլոր զավակներին, միացե՛ք Հայրենիքի պաշտպանության գործին, հիմա է ժամը»։



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր