Տեսանյութ.Մ-23 ԵԱ․ Մանվել Խաչատրյանը ժամանակից շուտ հաղթել է թուրք ըմբիշին և բրոնզե մեդալ է նվաճել          Իրանի նպատակը ոչ թե պшտերազմի դադարեցումն է, այլ պшտերազմի այնպիսի վարում, որը կկանխարգելի հնարավոր հաջորդ պшտերազմը       Թուրքիայում քրեական հետապնդման է ենթարկվել Ռոջհիլաթ Աքսոյը, որը ցուցադրել է Հայոց ցեղասպանության մասին «Ավրորայի լուսաբացը» հայկական ֆիլմը    

04 հոկ 2020 19:23

Տեսանյութ.Սա ոչ միայն հայ ժողովրդի պայքարի, այլ նաև միջազգային հանրության անվտանգության հարցն է

Տեսանյութ.Սա ոչ միայն հայ ժողովրդի պայքարի, այլ նաև միջազգային հանրության անվտանգության հարցն էՖրանսիայի Միդի-Պիրենե մարզի և Թուլուզի հայկական ընկերակցությունը, տեղեկանալով Արցախի Հանրապետության շփման գծի ողջ երկայնքով և Հայաստանի տարածքում Ադրբեջանի և Թուրքիայի հրթիռահրետանային և ցամաքային հարձակումների մասին, սեպտեմբերի 30-ին, Թուլուզի Հայաստանի հրապարակում գտնվող հայկական խաչքարի մոտ կազմակերպել է միասնության հանրահավաք։
Հանրահավաքի նպատակն էր իրազեկել համայն աշխարհին Ադրբեջանի և Թուրքիայի սանձազերծած ապօրինությունների մասին և մեզ հետ միասին անհանդուրժողականություն ցուցաբերել: Սա ոչ միայն հայ ժողովրդի պայքարի, այլ նաև միջազգային հանրության անվտանգության հարցն է, քանի որ ադրբեջանաթուրքական տանդեմը Արցախի և Հայաստանի դեմ կռվում է վարձկան ահաբեկիչների օգնությամբ։ 
 
Հավաքի ընթացքում հնչեցին մի շարք հայրենասիրական երգեր, ելույթներ՝ նվիրված հայրենիքին օգնության ծրագրերի հրատապ իրականացմանը: Հավաքի մասնակիցներին միացան նաև քրդերը իրենց պաստառներով՝ ընդդեմ թուրքական ագրեսիայի: 
Արցախը, Հայաստանը և ողջ Սփյուռքը կռվում է միջազգային ահաբեկչության դեմ։
 
Մենք #ՀաղթելուԵնք։ 
#WeWillWin #ArmeniaStrong #ArtsakhStrong


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր