Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել հունիսի 5-ի համար          Ո՞ր ընկերությունների պաղպաղակներում են խախտումներ հայտնաբերվել       Ասել է Եկեղեցին Ռուսաստանից հրահանգ է ստացել, սակայն մեծ մասը հասկացել է, որ սա հերթական «կռուտիտն» է.«Հրապարակ»    

05 հոկ 2020 11:33

Տեսանյութ.Պրովոկացիայի հող մի պատրաստեք.Դեռ հարց է՝ Հայաստանի հատվածից է, Արցախից, թե ընդհանրապես այլ պատերազմի մասին է տեսանյութը

Քիչ առաջ ապատեղեկատվություն տարածվեց ադրբեջանական կողմից, որ իբր ՀՀ որոշ  շրջաններից հրթիռակոծվում են ադրբեջանական նշանակետերը, մենք հայտարարեցինք, որ դա լիովին ապատեղեկատվություն է: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 5-ին, ճեպազրույցի ժամանակ նշեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:


«Այն տեսանյութը, որը փորձել են ներկայացնել որպես ապացույց, որեւէ բան չի հաստատում, թե դա որտեղից է կիրառվում հրթիռային հարձակումները: Դեռ հարց է՝ դա Հայաստանի հատվածից է, Արցախից, թե ընդհանրապես այլ պատերազմի մասին է տեսանյութը:


Մի ուշագրավ բան նկատենք. Շատ հաճախ Արցախի այս կամ այն շրջաններ ուղղակի կամ անուղղակի ճանաչվում են որպես Հայաստանի մաս: Արդեն որերորդ անգամ այս գիծը տարվում է ադրբեջանական լրատվամիջոցներում»,-ասաց նա:
«ՀՀ տարածքից հարվածների հասցնելը կեղծ է, որևէ ապացույց չկա։ Պրովոկացիայի հող մի պատրաստեք»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր