18-ամյա Դավիթին հիվանդանոցից տեղափոխել են «Արմավիր» ՔԿՀ          Դավիթ Մինասյանը «Արմավիր» ՔԿՀ մուտք չգործած՝ գիտակցությունը կորցրել է, տեղափոխել են հիվանդանոց       Դավիթն ասաց՝ ինձ ուր են տանելու, դպրոցը կավարտեմ, պատասխան չունեի    

05 հոկ 2020 13:42

Նկարահանող խմբի անդամները հրետակոծությունից հետո կիսավեր շենքի բնակարանից գրկած դուրս են բերում ծեր կնոջը. Տեսանյութ

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը հրետակոծված Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտից տեսանյութ է հրապարակել։

Տեսանյութում ներկայացված է Ադրբեջանի կողմից հայկական խաղաղ բնակավայրը արգելված զինատեսակներով ռմբահարելու հետևանքները` քանդված շենքեր, այրվող ավտոմեքենաներ, անօգնական մնացած ծերեր։

Ստեփանակերտի հրետակոծված 5 հարկանի շենքի բնակիչները, բարեբախտաբար, այդ պահին ապաստարանում են եղել։

«Մեկ–երկու մեծահասակներ են եղել։ Թե նրանք ինչ վնասվածքներ են ստացել՝ պարզ կլինի ավելի ուշ»,– ասված է տեսանյութում։

Տեսանյութի մեկնաբանությունում ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը հայտնում է, որ ներկայացված է Ստեփանակերտի վիճակը հոկտեմբերի 4-ի դրությամբ։

«Ստեփանակերտը խաղաղ քաղաք է, որի խաղաղ բնակչությունը ենթարկվում է անդադար հարձակումների, որոնց հետևանքով քաղաքը մեծ վնասներ է կրել, կան ավերածություններ ու զոհեր»,– միջազգային լսարանին ուղղված գրառմամբ հայտնում է ՀՀ ՄԻՊ–ը։

Թաթոյանը նաև նշում է, որ Ադրբեջանի ԶՈՒ-երը Արցախի խաղաղ բնավայրերի նկատմամբ պարբերաբար կիրառում են մարտական արգելված գլխիկներով լիցքավորված, միջազգայնորեն արգելված հրթիռներ`խաղաղ բնակավայրերի խաղաղ բնակչության դեմ։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր