Պաշտոնական մակարդակներով ինձ բանավոր խոստում է տրվել,որ Իսրայելը 2-3 օրից Ադրբեջանին զենք չմատակարարի. Իսրայելում ՀՀ դեսպան
![Պաշտոնական մակարդակներով ինձ բանավոր խոստում է տրվել,որ Իսրայելը 2-3 օրից Ադրբեջանին զենք չմատակարարի. Իսրայելում ՀՀ դեսպան Պաշտոնական մակարդակներով ինձ բանավոր խոստում է տրվել,որ Իսրայելը 2-3 օրից Ադրբեջանին զենք չմատակարարի. Իսրայելում ՀՀ դեսպան](https://mail.hayacq.com/uploads/posts/2020-10/medium/1601900437_armen-smbatyan.jpeg)
![](https://www.tert.am/news_images/1139/3414128_1/var_6442_copy.thumb.png)
«Ես կարծում եմ, որ այս իրավիճակում Իսրայելը կկանգնացնի Ադրբեջանին զենք մատակարարելը: Իսրայելի արտաքին գործերի նախարարության հետ ենք համագործակցում, նախագահականում որոշակի մարդիկ կան, կան մարդիկ, որոնք ազդեցություն ունեն: Երկու-երեք օրից ոնց որ զենքի մատակարարումը կանգնացնելու ճանապարհին են: Պաշտոնական մակարդակներով ինձ բանավոր խոստում է տրվել: Դա հեշտ բան չի, փորձում ենք ազդել, բոլոր ուղիներն օգտագործում ենք, որ ազդենք. այստեղի համայնքը, լրատվամիջոցները, հրեա ընկերները, բոլորն աշխատում են: Կարծում եմ, որ երկու-երեք օրում գուցե ստացվի»,- ասել է նա:
ՀՀ արտգործնախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը օրեր առաջ հայտարարեց, որ Հայաստանը խորհրդակցությունների նպատակով հետ է կանչում Իսրայելում իր դեսպանին։