Տեսանյութ.Մենք կողմ ենք սահմանների սահմանազատմանը, բաց լեգիտիմ սահմանների, որը հանդիսանում է առաջին հանրապետության սահմանները          Տեսանյութ. Երբ խոսում ենք անվտանգության մասին, ապա ամեն ինչ սկսվում է կրթությունից, դպրոցից       Իլհամ և Մեհրիբան Ալիևները մեկնել են ԼՂ    

06 հոկ 2020 12:32

Դամասկոսը կարող է հաստատել՝ Սիրիայից գրոհայինները տեղափոխվում են Ղարաբաղ

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը «ՌԻԱ Նովոստի»-ի հետ հարցազրույցում ասել է, որ Սիրիայից գրոհայինները տեղափոխվում են Լեռնային Ղարաբաղ, եւ Դամասկոսը կարող է դա հաստատել։

«Մենք կարող ենք դա որոշակիորեն հաստատել, բայց ոչ այն պատճառով, որ ապացույցներ ունենք։ Երբեմն ապացույցներ չեն լինում, բայց լինում են դրա վկայություններ»,- ասել է Ասադը՝ պատասխանելով հարցին, թե կարո՞ղ է արդյոք հաստատել, որ Սիրիայում մարտնչած խմբավորումների ահաբեկիչները տեղափոխվում են հայ-ադրբեջանական հակամարտության գոտի։

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ավելի վաղ հայտարարել էր, որ 300 սիրիացի գրոհայիններ թուրքական Գազիանթեփ քաղաքով տեղափոխվել են Բաքու։ Նրա խոսքով այդ մարդիկ նույնականացվել են, պատկանում են Հալեպի շրջանում գործող խմբավորմանը։

Ավելի վաղ սիրիական ընդդիմության մեջ աղբյուրները, որոնք իրավիճակին ծանոթ են, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել էին, որ Լեռնային Ղարաբաղում սպանվել է Սիրիայից 93 վարձկան, նրանցից 53-ի դիերը նախօրեին բերվել են Սիրիա։ Սիրիական ընդդիմության մեջ մեկ այլ աղբյուր ավելի վաղ հայտարարել էր, որ հոկտեմբերի 1-ի դրությամբ՝ Ղարաբաղում է գտնվել 322 «լավ զինված» սիրիացի վարձկան։

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր