Հայաստանում արձանագրվել է Արևմտյան Նեղոսի տենդ հիվանդության դեպք          Մարդիկ Հայաստանում հիմա 50 տոկոսով ավելի լավ են ապրում, սա չի նշանակում, որ մարդիկ գոհ են իրենց ապրած կյանքից       Արտաշատ-Երևան ավտոճանապարահին ավտոմեքենա է այրվել    

07 հոկ 2020 14:45

ՌԴ-ն պարտավորություններ ունի Հայաստանի, այլ ոչ թե Ղարաբաղի առջև,իսկ որ ՀՀ տարածքում մարտական գործողություններ են ընթանում, չեն հաստատվել

Ռուսաստանը ՀԱՊԿ շրջանակներում պարտավորություններ ունի Հայաստանի, այլ ոչ թե Ղարաբաղի առջեւ: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:


«Անվտանգության ապահովման առումով պարտավորությունները. եթե ՀԱՊԿ անդամ երկիրը որեւէ ագրեսիայի, արտաքինից հարձակման է ենթարկվում, ապա այդ դեպքում պայմանագրի մասնակից երկրները պարտավոր են պաշտպանել տվյալ պետությանը»,-ասել է Կրեմլի ներկայացուցիչը:


Հարցին, թե որ դեպքում Ռուսաստանը պատրաստ կլինի զինվորականների ուղարկել ԼՂ հակամարտության գոտի, Պեսկովը նշել է, որ դա «չի բխում ՀԱՊԿ շրջանակներում պարտավորություններից»: «Տվյալ դեպքում խոսքը Հայաստանի մասին է, ՌԴ նախագահը հստակ պարզաբանել է եւ սահմանազատել այդ երկու հարցերը, ՀԱՊԿ-ի մասով պարտավորությունները չեն տարածվում Ղարաբաղի վրա»,-պարզաբանել է Պեսկովը: Նրա խոսքով՝ տեղեկությունները, որ Հայաստանի տարածքում մարտական գործողություններ են ընթանում, չեն հաստատվել:   


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր