Ադրբեջանը «սարքեց» ինքն իր գլխին.վարձկաններին կվերացնեն՝ ջնջելով հետքերը. «Փաստ»

Ըստ տեղեկությունների, այս օրերին, պարզվում է, ահաբեկիչ-վարձկաններն արդեն զանգվածաբար թալան են իրականացնում ադրբեջանական բնակավայրերում, հիմնականում այն հատվածներում, որտեղից բնակչությունն արդեն իսկ տարհանված է կամ պարզապես փախել են իրենց բնակավայրերից՝ տեսնելով ադրբեջանական բանակի ձախողումները ։ Հատկանշականն այն է, որ համատարած թալանն ուղեկցվում է մարդկանց տներն ավիրելով ու բավականին մեծ չափերի հասնող հրկիզումներով։ Ըստ էության, ահաբեկիչների համար միևնույնն է, թե որտեղ և ինչ են թալանում ու հրկիզում, նրանց համար կարևորը տվյալ փուլում այն գումարն է, որը նրանք պետք է ստանան «գործարքն» ավարտելուց հետո, ինչպես նաև այն ավարը, որը կտանեն իրենց հետ հենց իրենց վճարող երկրի բնակավայրերը թալանելով։
Թեպետ, ինչպես արդեն քանիցս նշվել է, վարձկաններն ի վերջո հազիվ թե ողջ վերադառնան, քանզի կա՛մ կսպանվեն առաջնագծում, կա՛մ նրանց կվերացնեն հենց վարձողները՝ ջնջելով հետքերը: Ակնհայտ է, որ Ադրբեջանը «սարքեց» ինքն իր գլխին, քանի որ վարձկաններն արդեն իսկ դարձել են պատուհաս։ Թեպետ ավելի ճիշտ կլինի ասել՝ Թուրքիան «սարքեց» Ադրբեջանի գլխին: Բայց դա նրանց ներքին խնդիրն է: Ամենամտահոգիչը, սակայն, այն է, որ ընդհանրապես վարձկանահաբեկիչները գնալով մեծ պատուհաս են դառնում ողջ աշխարհի համար»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: