Տեսանյութ.Խավարման կարգ` ի հիշատակ Քրիստոսի մատնության և չարչարանքների          Մարտի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը       Տեսանյութ.Ավագ Հինգշաբթի՝ Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատում, Խորհրդավոր ընթրիք    

09 հոկ 2020 12:51

Տեսանյութ.Պիտի պատասխանատվությա՞ն ենթարկվեմ, որ ասեմ՝ քաղաքապետը թաքստոցի համար ոչինչ չի անում.Դա կարող է ունենալ վատ հետևանքներ

«Նախագծում նշվում է, որ ռազմական դրության ընթացքում պաշտոնատար անձանց ելույթներն ու հրապարակումները քննադատող, հերքող և որևէ այլ կերպ արժեզրկող հրապարակումներն արգելվում են»,- խորհրդարանում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը՝ անդրադառնալով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում» և հարակից օրենքների փաթեթում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծին։


Պատգամավորի խոսքով, օրեր շարունակ ԱԻՆ-ը հայտարարում է, որ տագնապի դեպքում պետք է գնալ թաքստոցներ, բայց քաղաքապետարանը որևէ բան չի անում թաքստոցների տեղը մարդկանց ցույց տալու համար.


«Հիմա եթե ես քննադատում եմ քաղաքապետի ինչ-որ բան չանելը, պիտի ենթարկվեմ պատասխանատվությա՞ն։ Կամ եթե ՏԻՄ մարմիններից մեկը հայտարարում է, որ օրինակ, զորքը չունի զրահաբաճկոն, ես ասում եմ՝ չի կարելի այդպիսի բան հրապարակել, էլի ես պիտի ենթարկվեմ պատասխանատվության...։ Եթե ես քննադատեմ, պիտի ենթարկվեմ պատասխանատվությա՞ն։ Փաստորեն ցանկացած գործողություն քննադատելն արգելում ենք, ինչը կարող է ունենալ վատ հետևանքներ։ Ես ամենակոշտ քննադատողներից մեկն եմ եղել, իմ վերջին ելույթը եղել է սեպտեմբերի 28-ին, երբ առաջարկել եմ փակ նիստ գումարել ու հասկանալ՝ ինչ է կատարվում, ու էսօր բերել եք նախագիծ ու ասում եք՝ պետք է ընդհանրապես արգելել քննադատությունը»,- նշեց նա։


Նույն խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանն էլ իր ելույթում ասաց՝ եղել է բարձրաստիճան պաշտոնյա, որը հայտարարություններ է արել մեր բանակի մարտունակության վերաբերյալ, նույնիսկ թվեր է հնչեցրել, և այնպիսի հայտարարություն է եղել, որն ուղղակի վնաս է հասցրել մեր բանակի պատվին.


«Ստացվում է, որ նրան բոլոր քննադատողները կարող են դառնալ թիրախ, իսկ այդ պաշտոնյան չի կարող դառնալ թիրախ, քանի որ ՀՀ-ում նրա խոսքը անքննադատելի է։ Եվ, առհասարակ, խնդիրների լուծման համար շատ կարևոր են քննադատությունները, բայց դուք արգելում եք քննադատել։ Ասացեք տարբերակ, որով մենք կարող ենք մեր դժգոհությունները տեղ հասցնել»։



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր