Տեսանյութ.Թուրքիան պետք է առերեսվի սեփական պատմության հետ, ճանաչի Հայոց ցեղասպանությունը և հատուցի դրա համար          Ռուսաստանի հետ մասնակի հրադադար սկսելու համար Ուկրաինան պատրաստ է երկխոսության       Ադրբեջանը Վարշավայում կազմակերպել է ՀՀ մշակութային ժառանգության և սուվերեն տարածքի յուրացմանն ուղղված ցուցահանդես    

10 հոկ 2020 13:02

Բոլո՞ր քաղաքացիները հասկացան, որ չկա առանձին Արցախի հարց, կա Հայաստանի լինել- չլինելու հարցը

Տեսնես ՀՀ բոլո՞ր քաղաքացիները վերջապես հասկացան, որ չկա առանձին վերցրած Արցախի հարց․ այլ միշտ էլ դրված է եղել ու հիմա էլ դրված է Հայաստան պետության լինել–չլինելու խնդիրը: Այդ մասին ֆեյսբուքյան գրառում է արել քաղաքգետ Անդրանիկ Թևանյանը:


«Թշնամին ռմբակոծում էր Ստեփանակերտը, բայց նպատակը Երևանն էր,


–ադրբեջանաթուրքական ուժերը գրոհում էին Ջաբրայիլի ուղղությամբ, բայց նպատակը ոչ թե Արցախի, այլ Հայաստանի հարավն էր՝ Սյունիքը,


–չենք կարող մեզ թույլ տալ այս որակի պետություն և այս որակի պետական կառավարում ունենալ,


– մենք կա՛մ կունենանք բանակ–պետություն, կա՛մ չենք ունենա պետություն,


–հայ–ռուսական ռազմավարական հարաբերությունների զարգացման դեմ հանդես եկողները, ավելի ճիշտ՝ այդ հարաբերությունները փչացնողներն ու ՀՀ–ում ռուսական ռազմաբազայի դեմ խոսողները, կամա թե ակամա, թուրքական 5–րդ շարասյան ֆունկցիա են կատարում և պետք է տեղ չունենան մեզանում,


–այս տարածաշրջանում ռուսական գործոնի թուլացումն ավտոմատ նշանակում է թուրքական գործոնի ուժեղացում, ինչն իր հերթին նշանակում է, որ տնաբույծ «արևմտամետներն» իրականում թուրքամետներ են,


–Մոսկովյան համաձայնագրով ընդամենը մի փոքր շունչ քաշելու, ներքին որոշումներ կայացնելու և գոյության կռիվ տալու շատ փոքր ժամանակ ենք ստացել»,- գրել է նա։




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր