Միլիարդավոր դոլարներ ենք ծախսել Ուկրաինային աջակցելու համար, այժմ պետք է կենտրոնանանք այլ խնդիրների վրա          Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 18-ի համար       Ապրիլի 18-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

10 հոկ 2020 13:45

Շուշիում վիրավորված ռուս լրագրողը դուրս է եկել կոմայից, խոսում է, սակայն առողջական վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր

Վիրավոր լրագրողի վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր, բայց նա արդեն խոսում է, Կոտենոկի տելեգրամ–ալիքում էլ հաղորդագրություններ են հայտնվում նրա անունից։
Ադրբեջանական հրթիռակոծության հետևանքով Շուշիում վիրավորված ռուս լրագրող Յուրի Կոտենոկը կոմայից դուրս է եկել։ Տեղեկությունը  հաստատեց «Էրեբունի» բժշկական կենտրոնի մամուլի խոսնակ Շուշան Հունանյանը։


«Լրագրողը գիտակցության է եկել, անջատվել է արհեստական շնչառական ապարատից։ Խոսում է, սակայն առողջական վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր»,– ասաց Հունանյանը։
Կոտենոկ տելեգրամ–ալիքում այսօր արդեն երկու հաղորդագրություն է հայտնվել։ Մեկում գրված է, որ նա կոմայից դուրս է եկել, իսկ մյուսը Շուշիի հրթիռակոծության մասին է. «Հաղորդագրություն Կոտենոկից. հարվածը 100%–ով կանխամտածված էր, մինչ մեր գալը եկեղեցու վրա մոտ 20 րոպե անօդաչու էր պտտվում, երբ մենք հայտնվեցինք ներսում, գրեթե անմիջապես հարված հասցվեց»:








Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր