Հայաստանի և Ադրբեջանի տարածքներով տարանցիկ ինտերնետի փոխանցման և մատակարարման համաձայնագիր է ստորագրվել          Տեսանյութ.Հակակոռուպցիոն կոմիտեն ընտրակաշառքի դեպքեր է բացահայտել       Երկրաշարժ է գրանցվել Իջևանից 20 կմ հյուսիս-արևմուտք    

10 հոկ 2020 15:05

Նախքան հրադադարի հաստատումը ադրբեջանական կողմը դիվերսիոն ներթափանցման փորձ է ձեռնարկել Հադրութի ուղղությամբ. ՊԲ

Նախքան հումանիտար հրադադարի հաստատումը ադրբեջանական կողմը դիվերսիոն-հետախուզական ներթափանցման փորձ է ձեռնարկել Հադրութի ուղղությամբ: Այս մասին հայտնում են ԱՀ Պաշտպանության բանակից:


«Նախքան հումանիտար հրադադարի հաստատումը ադրբեջանական կողմը դիվերսիոն-հետախուզական ներթափանցման փորձ է ձեռնարկել Հադրութի ուղղությամբ: Չնայած հրադադարի հաստատումից անցել է շուրջ 3 ժամ՝ ներթափանցած խմբի շրջափակման և ոչնչացման գործողությունները շարունակվում են: Ռազմաճակատի մյուս հատվածներում համեմատաբար հանգիստ է: Ադրբեջանական կողմի գործողությունները, ըստ երևույթին, թելադրված են Հադրութը գրավելու մասին Ադրբեջանի նախագահի նախօրեին կատարած հայտարարությունը ապացուցելու նպատակով»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր